Մեքենան ծախս չէ, այլ հնարավորություն․ ստացիր 10 հատ 200,000 դրամ մրցանակներից մեկը

  • 31 Հոկ, 2025
  • EasyWallet

Դու է՞լ ես կարծում, որ մեքենան «ծախս» է՝ հաշվի առնելով այն վճարումները, որ ստիպված ես կատարել։ Եկել ենք ասելու, որ մեքենան ծախս չէ, այլ հնարավորություն՝ շահելու 10 հատ 200,000 դրամ մրցանակներից մեկը։

Մինչև 2025 թ․-ի դեկտեմբերի 1-ը ներառյալ կատարիր ցանկացած վճարում easywallet հավելվածի EasyGarage հարթակում, ստացիր SMS կոդ և մասնակցիր խաղարկությանը։

Այսպես․ դու կցում ես մեքենա EasyGarage-ում (կարող ես կցել մինչև հինգ մեքենա) և վճարում հարթակում առկա վճարատեսակներից մեկի կամ մի քանիսի համար` լինի դա ԱՊՊԱ, գույքահարկ, կայանատեղի, թե տուգանք։ Հաջողված յուրաքանչյուր վճարման համար դու ստանում ես մասնակցության կոդ։ Որքան շատ վճարում, այնքան հաղթելու ավելի մեծ հավանականություն։

EasyGarage-ում վճարում կատարելու համար անհրաժեշտ է լինել easywallet-ի նույնականացված օգտատեր, կցել բանկային քարտ կամ բացել անվճար բանկային հաշիվ հենց հավելվածում։

Խաղարկության արդյունքները կամփոփվեն մինչև դեկտեմբերի 15-ը։ Հետևիր մեր ֆեյսբուքյան և ինստագրամյան էջերին՝ առաջինը տեղեկանալու համար։ Իսկ բոլոր պայմաններին կարող ես ծանոթանալ այստեղ։

Մաղթում ենք քեզ հաջողություն ու կանաչ ճանապարհ։

Ներբեռնի՛ր easywallet-ը IOS և Android համակարգերի համար