Պարզ ու արագ դրամական փոխանցումներ Հայաստանից Ռուսաստան

  • 13 Դեկ, 2024
  • Նորություններ

Լավ նորություն ունենք․ այժմ արդեն կարող ես easywallet-ով ոչ միայն ստանալ գումար Ռուսաստանից, այլև փոխանցել դեպի Ռուսաստան՝ Տ-Բանկ։ Փոխանցումները կատարվում են առանց միջնորդավճարի, ակնթարթորեն և պարզ, քանի որ փոխանցելու համար բավարար է իմանալ միայն ստացողի հեռախոսահամարը։

Դու կարող ես կատարել օրական մինչև 20 փոխանցում՝ յուրաքանչյուրը 50-ից 150,000 ռուբլուն համարժեք դրամի միջակայքում։ Իսկ փոխանցումների ամսական սահմանաչափն է 5,000,000 ռուբլուն համարժեք դրամը։

Երբ մուտք գործես easywallet, գլխավոր էջում կտեսնես «Փոխանցումներ Ռուսաստան» կոճակը․ սեղմիր այն, ապա «T-Bank»-ը, մուտքագրիր ստացողի հեռախոսահամարը և փոխանցվող գումարի չափը՝ դրամով։ Երբ սեղմես «Հաստատել» կոճակը, կտեսնես ստացողի տվյալները և գումարի չափը՝ ռուբլով։ Երկրորդ «Հաստատել» կոճակը քեզ կտանի վերջին էջ․ կկարողանաս ընտրել վճարման միջոցը և ավարտել գործարքը՝ սեղմելով «Վճարել»։

easywallet-ից Տ-Բանկ դրամական փոխանցումներ կատարելու համար անհրաժեշտ է լինել easywallet-ի նույնականացված օգտատեր, կցել բանկային քարտ կամ բացել անվճար բանկային հաշիվ հենց հավելվածում։

Ներբեռնի՛ր easywallet-ը IOS և Android համակարգերի համար