EasyPay-ը ճանաչվել է Հայաստանում ամենաարագ զարգացող ու սոցիալապես ամենապատասխանատու ֆինտեխ ընկերությունը 2024-ին՝ ըստ The Global Economics-ի

EasyPay-ը ճանաչվել է Հայաստանում ամենաարագ զարգացող ու սոցիալապես ամենապատասխանատու ֆինտեխ ընկերությունը 2024-ին՝ ըստ The Global Economics-ի

  • 09 Ապր, 2024

Իր իրականացրած սոցիալական գործունեության և բիզնեսի զարգացմանն ուղղված ծրագրերի համար EasyPay ընկերությունը վերջերս պարգևատրվել է The Global Economics Awards-ի միանգամից երկու անվանակարգում՝ «Ամենաարագ զարգացող ֆինտեխ ընկերությունը Հայաստանում 2024» և «Սոցիալապես ամենապատասխանատու ֆինտեխ ընկերությունը Հայաստանում 2024»։ Մրցանակակիրների ցանկը ներկայացված է այստեղ։

The Global Economics Awards-ը խրախուսում է տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող լավագույն ընկերություններին, որոնք համաշխարհային ու տեղական տնտեսությունների մեջ մեծ ներդրում ունեն։

EasyPay-ի համար սա պարզապես հերթական մրցանակը չէ, այլ հիշեցում այն մասին, որ կատարված աշխատանքը արդյունքներ է տվել։ Ընկերությունը շնորհակալ է իր գործընկերներին ու օգտատերերին՝ իր կողքին լինելու և միասնական աշխատանքի համար։

Ներբեռնի՛ր easywallet-ը IOS և Android համակարգերի համար