EasyPay-ի նոր հաղթանակը․ easywallet հավելվածը ճանաչվել է ամենաարագ զարգացող թվային դրամապանակը Հայաստանում 2024 թ․-ին
- 10 Հուն, 2024
- Նորություններ
Մենք մեր յուրաքանչյուր ձեռքբերում կիսում ենք քեզ հետ, և այս անգամ բացառություն չենք անի։ EasyPay-ն իր easywallet էլեկտրոնային դրամապանակով արժանացել է «Ամենաարագ զարգացող թվային դրամապանակը Հայաստանում 2024» անվանակարգին հանրահայտ Global Business Outlook հրատարակչության կողմից։
Global Business Outlook Awards-ը ձգտում է ճանաչել և խրախուսել աշխարհի լավագույն բիզնես նախաձեռնությունները՝ իրենց ոլորտներում նորարարություն և արժեք ներմուծելու նրանց ջանքերի համար։ GBO Awards-ը տարածվում է մասնավոր և պետական հատվածների վրա՝ ընդգրկելով և՛ մեծ, և՛ փոքր ձեռնարկությունները։
Իսկ EasyPay-ը հետևողական է իր ծառայությունները հաճախորդների ու գործընկերների կարիքներին շարունակ համապատասխանեցնելուն։ Շնորհակալ ենք, որ վստահում ես մեզ ու կիսում ես մեր ձեռքբերումները։
Ներբեռնի՛ր easywallet-ը IOS և Android համակարգերի համար