Մաքուր օդին սնունդն ավելի համեղ է թվում։ Հավանաբար դու նույնպես համոզվեցիր դրանում, եթե մասնակցել ես Դիլիջանի GASTROFEST 2023-ին։ Հուլիսի առաջին հանգստյան օրերն ուղեկցվեցին խաղերով, երաժշտական կատարումներով ու ուրախ մարդկանցով։ Արդյունքում մեր կյանքին ավելացրել ենք ամառային ևս երկու հիշարժան օր, մտապահել սիրված ռեստորանների անուններ, ձեռք բերել նոր ծանոթներ, ժպտացել ի սրտե, լիցքաթափվել ու լիցքավորվել։
25+ ռեստորաններ ներկայացրին իրենց յուրահատուկ ճաշացանկերն ու արժանացան մասնակիցների գաստրոաստղիկներին։ Կազմակերպվեցին խոհարարական ներկայացումներ ու խաղեր, ինչպիսիք էին beer pong-ն ու արագ ուտելու մրցույթները։ Նորը սովորել ցանկացող մարդիկ մասնակցեցին խոհարարական վարպետաց դասերին։ Իսկ երեխաները գտել էին իրենց ուրախության աղբյուրը, որը նրանց դեպքում չի կարող լինել մեկը։ Փառատոնը երեխաներին առաջարկում էր քենդի բար ու բատուտ, տարբեր խաղեր ու շոուներ, ինչպես նաև թխվածքաբլիթների գունազարդման վարպետաց դասեր։
Դե իսկ առանց երգ-երաժշտության չէր լինի․ DJ-ների և մի շարք երաժշտական խմբերի կենդանի կատարումները մարդկանց ոտքի էին կանգնեցնում ու միավորում պարահրապարակում։ Այս հաճելի եռուզեռի մեջ, իհարկե, հնարավոր էր նաև պարզապես հանգստանալ՝ ականջի ծայրով լսելով լավ երաժշտություն ու ուրախանալով արևոտ եղանակից։
Այսքանով ոչինչ չի ավարտվում։ Տրամադրությունը շուտով ավելի բարձր է լինելու․ ընդամենը մեկ ամսից DILIJAN WINE FEST 2023-ն է, որի հովանավորը այս անգամ էլ EasyPay ընկերությունն է։ Միջոցառմանը մասնակցելու են ավելի քան 25 գինեգործարաններ ու ռեստորաններ ոչ միայն Հայաստանից, այլև տարբեր երկրներից։ Գինու համտեսները, վարպետության դասերը, երաժշտական ու ժամանցային ծրագիրը՝ անպակաս։
Ամենամատչելի տոմսերը կրկին հասանելի կլինեն easywallet-ում և EasyPay տերմինալներում։ Հետևիր մեզ սոցցանցերում, որպեսզի բաց չթողնես նորությունները և այս հրաշալի փառատոնին մասնակցելու քո հնարավորությունը։
Մինչ նոր հանդիպում։
Ներբեռնի՛ր easywallet-ը IOS և Android համակարգերի համար