EasyPay x GASTROFEST 2023․ գաստրո օրեր Դիլիջանում
- 12 Հուն, 2023
- Նորություններ
Տարիների հետ սկսել ենք գիտակցել մեր օրերի մեջ կյանք ավելացնելու կարևորությունը։ Հատկապես երբ ամբողջ տարի սպասում ենք ամռանը, արժե այն ապրել այնպես, որ հետադարձ հայացք գցելիս տեսնենք, որ հիշարժան օրեր ենք ունեցել։
Այսպիսի հիշարժան օրեր քեզ խոստանում է հուլիսի 1-ին և 2-ին կայանալիք GASTROFEST 2023-ը, որի գլխավոր հովանավորը EasyPay ընկերությունն է։ Փառատոնը կանցկացվի Դիլիջանում՝ Աղասի Խանջյանի ամառանոցի տարածքում։ Մասնակցելու համար կարող ես ամենամատչելի տոմսերը ձեռք բերել easywallet հավելվածի միջոցով։
Գաստրոֆեստի ընթացքում հանդես կգան Հայաստանում գործող ավելի քան 25 ռեստորաններ, տեղի կունենա խոհարարական բաթլ, կհնչեն DJ-ների հատուկ կատարումներ և կենդանի երաժշտություն, կանցկացվեն արագ ուտելու մրցույթներ ու այլ ժամանցային խաղեր՝ կազմակերպված երեխաների ու մեծահասակների համար։ Կլինի մանկական գոտի՝ քենդի բարով ու բատուտով, ինչպես նաև ընտանեկան ժամանցի համար նախատեսված գոտի՝ խոհարարական մաստեր կլասներով։
Փառատոնի շրջանակում մասնակից ռեստորանները կմրցեն միմյանց հետ, իսկ դու կկարողանաս համտեսել առաջարկվող ուտեստները և գաստրոաստղիկների միջոցով գնահատել նախընտրածդ ռեստորանները: Եվ եթե երբևէ երազել ես լինել սննդի քննադատ, միջոցառման ընթացքում կկարողանաս մասնակցել լավագույն ռեստորանի կոչման համար քվեարկությանը։
GASTROFEST 2023-ին հնարավորություն կունենաս փորձելու մասնակից ռեստորանների կողմից պատրաստված երկու հատուկ ուտեստ, որոնք կարող ես համտեսել միայն փառատոնի օրերին։ Չմոռանանք նաև նշել վարպետաց դասերի մասին, որոնց ընթացքում կսովորես ժենգյալով հաց և կոկտեյլ պատրաստել։ Ասա, որ լավ համադրություն է։
Մենք ուրախ ենք լինել GASTROFEST 2023-ի գլխավոր գործընկերը ու աջակցել գաստրոնոմիական մշակույթի զարգացմանը՝ միաժամանակ ապահովելով միջոցառման տոմսերի գնման անխափան ու պարզ փորձառությունը։
Շտապիր ձեռք բերել փառատոնի տոմսերը ամենամատչելի արժեքով, քանի որ հունիսի 24-ից սպասվում է տոմսերի արժեքի բարձրացում։
Սպասում ենք քեզ 2023-ի ամռան հիշարժան օրերին՝ հուլիսի 1-ին և 2-ին Դիլիջանում։
Ներբեռնի՛ր easywallet-ը IOS և Android համակարգերի համար