Ողջո՜ւյն։ Այսօր կծանոթացնենք քեզ Ռուսաստանից Հայաստան դրամական փոխանցումներ ստանալու նոր եղանակին։ Ներկայիս T-Bank-ից (նախկինում՝ Tinkoff Bank) հնարավոր են ուղիղ փոխանցումներ easywallet-ի հաշվին հեռախոսահամարի միջոցով։
Ի՞նչ պայմաններ կան
Ըստ բանկի կողմից որոշված սահմանաչափերի՝ ամսական մինչև 20 000 ռուբլու չափով փոխանցումներն առանց միջնորդավճարի են։ Անվճար սահմանաչափը գերազանցելու դեպքում փոխանցողից գանձվում է 1% միջնորդավճար ավելացված գումարից։ Առանց միջնորդավճարի ավելի մեծ չափի փոխանցումների համար T-Bank-ն ունի առաջարկ։
Օրվա ընթացքում T-Bank-ի օգտատերը կարող է կատարել առավելագույնը 20 փոխանցում՝ յուրաքանչյուրը 50-ից 150 000 ռուբլու միջակայքում։ Իսկ փոխանցումների ամսական սահմանաչափն է 5 000 000 ռուբլին։
Ինչպե՞ս փոխանցել
Քո easywallet հաշվին փոխանցում կատարելու համար T-Bank-ի օգտատերը պետք է՝
- T-Bank-ի հավելվածում անցնի «Платежи» բաժին, ապա «Перевод по телефону» բաժնում սեղմի մուտքագրման տողի վրա։
- Բացված էջում երկրների ցանկից ընտրի Հայաստանը և մուտքագրի ստացողի հեռախոսահամարը կամ ընտրի համապատասխան կոնտակտը։
- Բանկերի ցանկից ընտրի easywallet։
- Մուտքագրի գումարի չափը ռուբլով կամ դրամով: Ընթացիկ փոխարժեքը կլինի տեսանելի։
- Սեղմի «Перевести» կոճակը։
Վերջ։ Դու անմիջապես կտեսնես փոխանցումը քո easywallet հաշվին։
T-Bank-ի հավելվածից Հայաստան փոխանցումներ ստանալու համար անհրաժեշտ է ներբեռնել easywallet, գրանցվել և նույնականանալ, կցել բանկային քարտ կամ բացել անվճար բանկային հաշիվ հենց հավելվածում։
Ներբեռնի՛ր easywallet-ը IOS և Android համակարգերի համար