Ակնթարթային դրամական փոխանցումներ Ռուսաստանից Հայաստան «ФОРА-БАНК» հավելվածով
- 11 Հուն, 2024
- Նորություններ
Ռուսաստանից Հայաստան փոխանցումների մասին նորությունները շարունակվում են։ Այս անգամ EasyPay-ի ու Ֆորա-Բանկի համագործակցությամբ հնարավոր են դառնում 0% միջնորդավճարով ակնթարթային փոխանցումները Ռուսաստանից Հայաստան։ Փոխանցումները հնարավոր է կատարել «ФОРА-БАНК» հավելվածից easywallet հաշվին հեռախոսահամարի միջոցով։
Փոխանցման համար Ֆորա-Բանկի օգտատերը՝
- պետք է սեղմի «Перевод по телефону» կոճակը,
- ընտրի easywallet,
- լրացնի ստացողի՝ easywallet-ում գրանցված հեռախոսահամարը,
- մուտքագրի փոխանցվող գումարի չափը և հաստատի փոխանցումը։
Գումարը միանգամից հասանելի կլինի easywallet օգտատիրոջ հաշվին:
Փոխանցման նվազագույն գումարը 100 ռուբլի է, առավելագույնը՝ 150 000 ռուբլի՝ մեկ գործարքի կամ մեկ օրվա ընթացքում կատարվող գործարքների համար։ Մեկ հաճախորդի գործարքների ամսական սահմանաչափը 1 000 000 ռուբլի է՝ հաշվի առնելով տվյալ ծառայության միջոցով կատարված բոլոր փոխանցումները: Գումարի փոխանցման արժույթը ռուբլին է, ստացման արժույթը՝ դրամը։
Ֆորա-Բանկից փոխանցումներ ստանալու համար անհրաժեշտ է ներբեռնել easywallet, գրանցվել և նույնականանալ, կցել բանկային քարտ կամ բացել անվճար բանկային հաշիվ հենց հավելվածում։
Մաղթում ենք լավ-լավ փոխանցումներ։
Ներբեռնի՛ր easywallet-ը IOS և Android համակարգերի համար