EasyPay x DILIJAN WINE FEST 2023. Ստեղծելով հիշողություններ

Ամփոփենք ու ճանապարհենք DILIJAN WINE FEST 2023-ը

Օգոստոսի 5 ու 6-ին կայացավ DILIJAN WINE FEST 2023-ը
  • 17 Օգս, 2023
  • Նորություններ

Օգոստոսի 5 ու 6-ին կայացավ DILIJAN WINE FEST 2023-ը, որը միայն գինու մասին չէր։ Սակայն հրաշալի է այն, թե ինչպես է գինին այսքան շատ մարդկանց միավորում մի տեղում։


Փառատոնը մասնակիցներին առաջարկում էր կինոցուցադրություն, գինով նկարչություն ու գինու համտես, խաղողի տրորման արարողություն, կոկտեյլներ պատրաստելու ու սաբրաժի վարպետաց դասեր, DJ-ների կատարումներ ու կենդանի երաժշտություն։ Մի խոսքով՝ կային պահը վայելելու համար նպաստավոր բոլոր պայմանները :)


30-ից ավելի գինեգործներ բացել էին իրենց տաղավարները գինու սիրահարների առաջ։ Իսկ փառատոնի անցկացման վա՜յրը․․․ անտարբեր անցնել չէր լինի։ Խանջյանի՝ նախկինում գործող ամառանոցը հետաքրքիր շունչ ու կոլորիտ էր հաղորդում միջոցառմանը։


Փառատոնին դու ազատ էիր անել այն, ինչ կուզեիր․ կարող էիր պարել, նկարել, ուղղակի նստել ու կինո դիտել, պտտվել տաղավարների կողքով ու ընտրել քո նախընտրած գինին կամ մի նոր բան սովորել՝ մասնակցելով վարպետաց դասերին։


DILIJAN WINE FEST 2023-ը առիթ էր ու հնարավորություն՝ ծանոթանալու երկրի լավագույն գինեգործարաններին, առնչվելու աշխարհի տարբեր կետերից ժամանած մարդկանց հետ ու, հետևաբար, լիքը լավ լիցքեր ստանալու։


Լինելով փառատոնի գլխավոր հովանավոր՝ EasyPay-ը ուրախ է, որ իր ներդրումն է ունենում տուրիզմի ու երկրի տնտեսության զարգացման մեջ։



Տեղին կլինի ասել, որ մեծ բան ես բաց թողել, եթե չես եկել։ Նման դեպքերում սովորաբար ասում են՝ «ամեն ինչ առջևում է» կամ՝ «մյուս անգամ», ու ճիշտ են ասում։ Մնա մեզ հետ, հետևիր առաջիկայում սպասվող միջոցառումներին և, ուր էլ լինես, վայելիր պահը։

Ներբեռնի՛ր easywallet-ը IOS և Android համակարգերի համար