Հավանաբար դու էլ ես կյանքում գոնե մեկ անգամ ասել․ «Դե լա՜վ, գինի ո՞վ չի սիրում»։ Կարելի է ասել, որ գինի սիրում են շատերը, իսկ այս փոքր շտկումից պատկերը չի փոխվում․ գինին մարդուն ընկեր է դառնում հանգստի ժամին, ուրախությանը և երբեմն տխրության պահին։
Լավ, վատ բաներից չխոսենք։ Իսկ այ գինու կապը հանգստի ու ուրախության հետ մեզ դուր է եկել։ Այս պատճառով ուրախ ենք, որ Դիլիջանում կայանալու է DILIJAN WINE FEST 2023-ը, որը կմիավորի այդ երկուսը մեկ տեղում։ Շատ չսպասեցնելու համար ասենք․ փառատոնը տեղի է ունենալու օգոստոսի 5-ին ու 6-ին Դիլիջանի Աղասի Խանջյանի ամառանոցի տարածքում։ DILIJAN WINE FEST 2023-ը խոստանում է դառնալ անմոռանալի միջոցառում գինու բոլոր սիրահարների համար՝ միավորելով ավելի քան 30 յուրահատուկ գինեգործարաններ ու հայտնի ռեստորաններ Հայաստանից ու այլ երկրներից։
Այս երկու հագեցած օրերը կներկայացնեն հայկական գինեգործության հարուստ ավանդույթներն ու կներառեն գինիների հարուստ տեսականիով գինեգործների տոնավաճառ, գինու համտեսներ, վարպետաց դասեր, գինով նկարչություն ու երաժշտական ծրագիր, իսկ մնացածը կգաս, կիմանաս :)
EasyPay-ը միանում է DILIJAN WINE FEST 2023-ին որպես գլխավոր հովանավոր և այսպիսով ձգտում աջակցել տուրիզմի ու մարզային տնտեսության զարգացմանը նպաստող մշակութային միջոցառումներին։
Դե, իսկ հիմա գանք «ինչը՝ ինչպես»-ին․ փառատոնի Early Bird տեսակի տոմսերն արդեն վաճառքում են, և ամենամատչելի տոմսերը կարելի է ձեռք բերել միայն easywallet հավելվածի և EasyPay տերմինալների միջոցով մինչև հուլիսի 30-ը ներառյալ։ Իսկ easywallet հավելվածը կարելի է ձեռք բերել այստեղից։
Եթե ուզում ես պարզապես հանգստանալ կամ մի լավ պարել ու ուրախանալ, ծանոթանալ երկրի լավագույն գինեգործարաններին կամ մասնակցել վարպետաց դասերին ու գինով նկարչությանը, բոլոր տարբերակները տանում են դեպի Աղասի Խանջյանի ամառանոցի տարածք։
Շտապիր ձեռք բերել քո տոմսերը․ աչքդ թարթես, հուլիսի 30-ն է, մի անգամ էլ թարթես՝ օգոստոսի 5-ը։ Իսկ օգոստոսի 5-ին ու 6-ին մենք հենց քեզ ենք սպասում։ Մինչ հանդիպու՜մ։
Ներբեռնի՛ր easywallet-ը IOS և Android համակարգերի համար