Ամփոփենք ԿարդաLOVE 2024-ը

Ամփոփենք ԿարդաLOVE 2024-ը

  • 22 Փտվ, 2024
  • EasyPay

EasyPay-ը ԿարդաLOVE գրքի փառատոն 2024-ի գլխավոր հովանավորն էր։ Փետրվարի 16-18-ը «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնում գրքասերները միավորվեցին մի ընդհանուր գաղափարի` ընթերցասիրության շուրջ։ Եկան անվանի հյուրեր՝ գրողներ, բիզնես խոսնակներ ու արտիստներ։ ԿարդաLOVE-ն անցավ վարպետության դասերով, գրքերի քննարկումներով ու շնորհանդեսներով։ Եթե այնտեղ էիր, ապա հավանաբար մաս ես կազմել գրողների հետ հանդիպումների, սեմինարների, գրքային վիկտորինայի ու այլ միջոցառումների։


Հնարավոր է նաև, որ հանգստացել ես EasyPay-ի ժամանցի գոտում։ Իսկ եթե օգտվել ես մասնագետի օգնությամբ արագ նույնականացում անցնելու հնարավորությունից, ստացել ես էկոպայուսակ ու մասնակցել Amazon Kindle-ի խաղարկությանը, որի արդյունքներն ամփոփվեցին փետրվարի 20-ին։


Դե, գրքի փառատոնն առանց գրքերի ցուցահանդես-վաճառքի չի լինում, ու բացի մեծ զեղչերից՝ easywallet-ի QR վճարմամբ գնում կատարելու դեպքում հնարավոր էր ստանալ 20% քեշբեք։ Այսպես փառատոնի մասնակիցները համալրեցին իրենց անձնական գրադարանները բեսթսելլեր գեղարվեստական ու բիզնես գրքերով։


Նման փառատոնների շնորհիվ մեծանում է գրքերի հանդեպ հետաքրքրությունն ու սերը, իսկ մասնակիցները անմիջական շփում են ունենում մերօրյա ազդեցիկ մարդկանց հետ։ Հովանավորելով այս փառատոնը՝ EasyPay-ը ընդգծում է իր՝ կրթական ծրագրերին առաջնահերթություն տալու մոտեցումը։

Ներբեռնի՛ր easywallet-ը IOS և Android համակարգերի համար