Հաշվապահ

Վերջնաժամկետ
31 Հոկ, 2025

EasyPay Ընկերությունը փնտրում է նոր թիմակցի՝ հաշվապահի թափուր հաստիքը լրացնելու նպատակով։ Մեր հաջողակ թեկնածուն պետք է ունենա թիմում աշխատելու և արագ կողմնորոշվելու հմտություններ։

Աշխատանքային պարտականություններ

  • Եկամուտների և ծախսերի հաշվառում
  • Հիմնական միջոցների և նյութական արժեքների հաշվառում, դրանց շարժի և առնչվող գործառնությունների արտացոլում և վերահսկում
  • Հաշվարկային փաստաթղթերի ճշգրիտ կազմում և ժամանակին դուրսգրում
  • Բանկային փոխանցումների իրականացում և բանկային քաղվածքների հիման վրա գործարքների հաշվառում
  • Ներքին կառավարչական հաշվետվությունների պատրաստում և ներկայացում՝ ըստ ընկերության սահմանված ներքին ընթացակարգերի և պահանջների
  • Գործընկերների հետ պայմանագրերի հաշվառում և վերահսկողություն՝ պայմանագրերի ռեեստրի վարում և վճարումների պայմանների ու ժամկետների վերահսկում

Անհրաժեշտ հմտություններ

  • Բարձրագույն կրթություն՝ ֆինանսների, հաշվապահական հաշվառման կամ հարակից ոլորտում
  • Առնվազն 2–3 տարվա մասնագիտական փորձ հաշվապահական ոլորտում
  • ՀԾ հաշվապահական ծրագրերի (ՀԾ 4.0 և ՀԾ 7.0) իմացություն, MS Office փաթեթի, մասնավորապես Excel-ի (բարդ ֆունկցիաներ, հաշվետվությունների պատրաստում) խորացված գիտելիքներ, ինչպես նաև Tax Service համակարգի ազատ կիրառման ունակություն
  • Մանրուքների նկատմամբ ուշադրություն, ճշգրտություն և կարգապահություն
  • Տարբեր առաջադրանքներին արագ արձագանքելու և արդյունավետ գործելու ունակություն
  • Պատասխանատվության բարձր զգացում և պարտաճանաչություն
  • Ժամանակի արդյունավետ պլանավորման և վերջնաժամկետների պահպանման ունակություն
  • Արդյունավետ հաղորդակցման և թիմային աշխատանքի հմտություններ

Դիմելու համար անհրաժեշտ է ինքնակենսագրականը ուղարկել career@easypay.am հասցեով՝ նշելով թափուր հաստիքի անվանումը։

Send
EasyPay-ի թիմի անդամ դառնալու համար ուղարկեք Ձեր ինքնակենսագրականը career@easypay.am էլ. հասցեին կամ լրացրեք օնլայն հայտը:

Ներբեռնի՛ր easywallet-ը IOS և Android համակարգերի համար