Բիզնես գործընթացների օպտիմալացման մասնագետ

Վերջնաժամկետ
31 Օգս, 2024

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

EasyPay ընկերությունը փնտրում է նոր թիմակցի՝ բիզնես գործընթացների օպտիմալացման մասնագետի թափուր հաստիքը համալրելու նպատակով։ Մեր հաջողակ թեկնածուն պետք է ունենա հաղորդակցման գերազանց հմտություններ։ 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • Իրականացնել բիզնես գործընթացների գնահատում և վերլուծություն
  • առաջարկել գործող բիզնես գործընթացների օպտիմալացման և բարելավման տարբերակներ
  • իրականացնել բիզնես գործընթացների և ներքին գործառնական ընթացակարգերի մշակում և ներդրում
  • գնահատել, վերլուծել և մոդելավորել ստորաբաժանումների գործառնական պահանջները
  • կոորդինացնել կազմակերպության պրոցեսների օպտիմալացմանն ուղղված ծրագրային ապահովումների ներդրման աշխատանքները, փորձարկել և գնահատել արդյունքները
  • մշակել հաշվետվությունների ձևեր

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ ֆինանսական կամ հարակից ոլորտում,
  • նախագծերի իրականացման աշխատանքներին մասնակցության փորձ,
  • ընթացակարգերի մշակման հմտություն,
  • մեծ ծավալի տեղեկության հետ աշխատելու, մանրամասների նկատմամբ ուշադիր լինելու ունակություն,
  • վերլուծական մտածելակերպ և խնդիրներ լուծելու ունակություն,
  • թիմի հետ աշխատելու ունակություն,
  • բազմաֆունկցիոնալ թիմերի հետ աշխատելու ունակություն։

Դիմելու ընթացակարգ

Եթե Ձեր գիտելիքները, մասնագիտական փորձը և որակավորումները համապատասխանում են վերը նշված հաստիքի պահանջներին, և Դուք հետաքրքրված եք միանալու EasyPay-ի թիմին, խնդրում ենք Ձեր ինքնակենսագրականը ուղարկել career@easypay.am էլհասցեով։ 

Send
EasyPay-ի թիմի անդամ դառնալու համար ուղարկեք Ձեր ինքնակենսագրականը career@easypay.am էլ. հասցեին կամ լրացրեք օնլայն հայտը:

Ներբեռնի՛ր easywallet-ը IOS և Android համակարգերի համար