Վճարումների խորհրդատու “Yell Extreme Park”-ում

Վերջնաժամկետ
17 Հուլ, 2025

EasyPay-ը փնտրում է վճարումների խորհրդատու “Yell Extreme Park”-ում։

Եթե սիրում ես ակտիվ միջավայր, շփում մարդկանց հետ և ուզում ես աշխատել Հայաստանի ամենավառ արկածային վայրերից մեկում, ապա այս աշխատանքը հենց քեզ համար է։

Աշխատանքային վայր՝ Տավուշի մարզ, Ենոքավան գյուղ, Yell Extreme Park:

Աշխատանքային գրաֆիկ՝ ժամկետային, մինչև սեպտեմբերի վերջ։

Քո հիմնական պարտականությունները կլինեն՝

  • Օգնել հաճախորդներին վճարային տերմինալների և easywallet-ի միջոցով վճարումներ կատարել,
  • Հաճախորդներին խորհրդատվություն տրամադրել easywallet-ի ծառայությունների վերաբերյալ,
  • Ուղղորդել նոր հաճախորդներին easywallet-ի գրանցվման հարցում,
  • Կատարել այլ հանձնարարություններ՝ EasyPay-ի ծառայությունների ներկայացման և առաջխաղացման նպատակով։

Անհրաժեշտ հմտություններ

  • Աշխատանքային փորձը սպասարկման ոլորտում կդիտվի որպես առավելություն
  • Հայերեն լեզվի գերազանց իմացություն, ռուսերեն և անգլերեն՝ ցանկալի։
  • Հաղորդակցման հմտություններ

Դիմելու համար անհրաժեշտ է ինքնակենսագրականը ուղարկել career@easypay.am հասցեով՝ նշելով թափուր հաստիքի անվանումը։

Send
EasyPay-ի թիմի անդամ դառնալու համար ուղարկեք Ձեր ինքնակենսագրականը career@easypay.am էլ. հասցեին կամ լրացրեք օնլայն հայտը:

Ներբեռնի՛ր easywallet-ը IOS և Android համակարգերի համար