Տերմինալային ցանցի զարգացման մասնագետ

Վերջնաժամկետ
24 Հուլ, 2025

EasyPay Ընկերությունը փնտրում է նոր թիմակցի՝ Տերմինալային ցանցի զարգացման մասնագետի։ Թիմում մենք կարևորում ենք ազնվությունը, պատասխանատվությունը և նորարարությունը։ Որպես ընկերություն մենք ձգտում ենք դարձնել մեր օգտատերերի ֆինանսական կյանքն ավելի պարզ։

Աշխատանքային պարտականություններ

  • Կազմել և իրականացնել Ընկերության տերմինալային ցանցի զարգացման ռազմավարություն
  • Նոր տերմինալների տեղակայման վայրերի ուսումնասիրում, վերլուծություն և ընտրություն
  • Համագործակցություն գործընկերների հետ և նոր գործընկերների ներգրավում
  • Տվյալների վերլուծություն՝ գործառնական արդյունավետության բարձրացման նպատակով
  • Տերմինալների աշխատանքային վիճակի մշտադիտարկում և օպտիմալացում
  • Անհրաժեշտության դեպքում տերմինալների գտնվելու կամ հնարավոր տեղադրմանն առնչվող հասցեների այցելում (գործուղում)։

Անհրաժեշտ հմտություններ

  • Բարձրագույն կրթություն
  • Վաճառքների իրականացման հմտություններ
  • Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն
  • Գերազանց հաղորդակցման և բանակցային հմտություններ

Դիմելու համար անհրաժեշտ է ինքնակենսագրականը ուղարկել    career@easypay.am հասցեով՝ նշելով թափուր հաստիքի անվանումը։

Send
EasyPay-ի թիմի անդամ դառնալու համար ուղարկեք Ձեր ինքնակենսագրականը career@easypay.am էլ. հասցեին կամ լրացրեք օնլայն հայտը:

Ներբեռնի՛ր easywallet-ը IOS և Android համակարգերի համար