Գործադիր տնօրենի օգնական

Վերջնաժամկետ
31 Մար, 2026

EasyPay ընկերությունը փնտրում է նոր թիմակցի՝ Գործադիր տնօրենի օգնականի թափուր հաստիքը համալրելու նպատակով։ Գործադիր տնօրենի օգնականը ապահովում է բարձր մակարդակի վարչական և ռազմավարական աջակցություն Գործադիր տնօրենին։ Այս դերը պահանջում է բարձր կազմակերպչական կարողություններ, բիզնես մտածողություն և գաղտնապահություն։
Թիմում մենք կարևորում ենք ազնվությունը, պատասխանատվությունը և նորարարությունը։ Որպես Ընկերություն մենք ձգտում ենք դարձնել մեր օգտատերերի ֆինանսական կյանքն ավելի պարզ։

Աշխատանքային պարտականություններ

  • Ապահովել Գործադիր տնօրենի ամբողջական վարչական աջակցությունը՝ ներառյալ հանդիպումների և միջոցառումների արդյունավետ պլանավորումը և ժամանակացույցի կառավարումը։
  • Կազմել Գործադիր մարմնի ժողովների արձանագրությունները, ապահովել դրանց պատշաճ ձևակերպումը և սահմանված կարգով շրջանառումը։
  • Վարել գործարար նամակագրություն, կազմել և խմբագրել փաստաթղթեր, իրականացնել թարգմանություններ, պատասխանել տեղեկատվական հարցումներին։
  • Կառավարել ներքին և արտաքին փաստաթղթաշրջանառությունը։
  • Ապահովել Ընկերության ընթացիկ գործունեությանը և ներքին գործընթացներին վերաբերող փաստաթղթերի պահպանումը և արխիվացումը՝ գործող օրենսդրության և Ընկերության ներքին կանոնակարգերի պահանջներին համապատասխան։
  • Ընդունել և համակարգել հեռախոսազանգերը և հաղորդագրությունները, անհրաժեշտության դեպքում դրանք հասցեագրել պատասխանատու աշխատակիցներին։
  • Վերահսկել Գործադիր տնօրենի հանձնարարականների կատարման ընթացքը և ապահովել դրանց ժամանակին և արդյունավետ իրականացումը։

Անհրաժեշտ հմտություններ

  • Բարձրագույն կրթություն:
  • Փորձը C-level ղեկավարի աջակցման ոլորտում կդիտարկվի որպես առավելություն:
  • Հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն։
  • МS Office (Excel, Power Point) ծրագրերի վստահ և արդյունավետ օգտագործում։
  • Կորպորատիվ էթիկայի նորմերի իմացություն և դրանց կիրառում։
  • Գաղտնի ինֆորմացիայի հետ ճիշտ աշխատելու ունակություն։
  • Հաղորդակցման գերազանց հմտություններ։
  • Ճշտապահություն, պատասխանատվության բարձր զգացում։
  • Թիմային աշխատանք։
  • Մանրուքների նկատմամբ ուշադրություն։

Դիմելու համար անհրաժեշտ է ինքնակենսագրականը ուղարկել career@easypay.am հասցեով՝ նշելով թափուր հաստիքի անվանումը։

Send
EasyPay-ի թիմի անդամ դառնալու համար ուղարկեք Ձեր ինքնակենսագրականը career@easypay.am էլ. հասցեին կամ լրացրեք օնլայն հայտը:

Ներբեռնի՛ր easywallet-ը IOS և Android համակարգերի համար