Պրոցեսինգի ադմինիստրատոր

Վերջնաժամկետ
13 Հնվ, 2027

easy ըկերությունը փնտրում է նոր թիմակցի՝  Պրոցեսինգիադմինիստրատորիթափուր հաստիքը լրացնելու նպատակով։ Մեր հաջողակ թեկնածուն պետք է ունենա թիմում աշխատելու և արագ կողմնորոշվելու հմտություններ։Թիմում մենք կաևորում ենք ազնվությունը և պատասխանատվությունը։ Որպես Ընկերություն մենք ձգտում ենք դարձնել մեր օգտատերերի ֆինանսական կյանքն ավելի պարզ։

Աշխատանքային պարտականություններ 

  • Ընկերության ադմինիստրատիվ ինտերֆեյսում տվյալների մուտքագրում, մշակում և խմբագրում,
  • ներքին և արտաքին նոր օգտատերերի ստեղծում,  հասանելիության տրամադրում, և անջատում,
  • ագենտների և տերմինալների ավելացում և անջատում,
  • Ընկերության գործընկերների հետ գործիքակազմի, ֆունկցիոնալի և ծրագրային բնույթի վերաբերյալ հարցերի համաձայնեցում,
  • Ընկերության ադմինիստրատիվ ինտերֆեյսի թեստավորումների իրականացում, խնդիրների բացահայտում,
  • Ընկերության  ներքին համակարգի ընթացիկ սպասարկում /բազաների թարմացում, log-երի ուսումնասիրություն/,
  • ապահովել կապը նոր գործընկերների հետ, ապահովել ինտեգրման աշխատանքների վերջնական փուլը։

Անհրաժեշտ հմտություններ 

  • REST API-ների աշխատանքի սկզբունքների բազային իմացություն և տեխնիկական փաստաթղթերի հետ աշխատելու հմտություն։
  • Postman գործիքի կիրառման փորձ։
  • Log-երի ընթերցման և վերլուծության հմտություններ։
  • Excel-ում մեծածավալ տվյալների մշակման, վերլուծության և տվյալների բազաների հետ աշխատելու կարողություն։
  • Ծրագրավորման բազային գիտելիքները կդիտարկվեն որպես առավելություն։
  • Ժամանակի արդյունավետ պլանավորման և սահմանված վերջնաժամկետների պահպանման կարողություն։
  • Թիմային աշխատանքի հմտություններ։
  • Վերլուծական մտածողություն և մանրուքներին ուշադրություն։
  • Բարդ իրավիճակներում արագ կողմնորոշվելու, խնդիրները վերլուծելու և արդյունավետ լուծումներ առաջարկելու կարողություն։

Լրացուցիչ տեղեկություն 

Դիմելու համար անհրաժեշտ է ինքնակենսագրականը ուղարկել career@easypay.am հասցեով՝ նշելով թափուր հաստիքի անվանումը։ 

Send
EasyPay-ի թիմի անդամ դառնալու համար ուղարկեք Ձեր ինքնակենսագրականը career@easypay.am էլ. հասցեին կամ լրացրեք օնլայն հայտը:

Ներբեռնի՛ր easywallet-ը IOS և Android համակարգերի համար