Տեխնիկական սպասարկման մասնագետ

Վերջնաժամկետ
31 Հնվ, 2025

Աշխատանքի նկարագրություն՝

EasyPay ընկերությունը փնտրում է նոր թիմակցի՝ Տեխնիկական սպասարկման մասնագետի թափուր հաստիքը համալրելու նպատակով։ Մեր հաջողակ թեկնածուն պետք է ունենա թիմում աշխատելու և արագ կողմնորոշվելու հմտություններ։ Թիմում մենք կարևորում ենք ազնվությունը, պատասխանատվությունը և նորարարությունը։ Որպես Ընկերություն մենք ձգտում ենք դարձնել մեր օգտատերերի ֆինանսական կյանքն ավելի պարզ։

Աշխատանքային պարտականություններ

  • կատարել կցված վճարային տերմինալների տեխնիկական և ծրագրային սպասարկում
  • կատարել տերմինալների դիագնոստիկա, խնդիրների կարգավորում, պահեստամասերի մասնակի կամ ամբողջական փոխարինում

Պահանջվող հմտություններ

  • տեխնիկական կրթություն (քոլեջ կամ բարձրագույն),
  • էլեկտրոնիկայի և էլեկտրատեխնիկական մեխանիկայի վերաբերյալ գիտելիքներ,
  • համակարգչային գիտելիքներ,
  • Windows փաթեթի իմացություն,
  • նվազագույնը 2 տարվա աշխատանքային փորձ տեխնիկական սարքավորումներ վերանորոգելու բնագավառում
  • նարգապահություն, նվիրվածություն,
  • արագ կողմնորոշվելու ունակություն,
  • թիմում աշխատելու ունակություն,
  • սեփական ավտոմեքենայի և վարորդական իրավունքի առկայությունը պարտադիր է

Լրացուցիչ տեղեկություն

Դիմելու համար անհրաժեշտ է ինքնակենսագրականը ուղարկել career@easypay.am հասցեով՝ նշելով թափուր հաստիքի անվանումը։

Send
EasyPay-ի թիմի անդամ դառնալու համար ուղարկեք Ձեր ինքնակենսագրականը career@easypay.am էլ. հասցեին կամ լրացրեք օնլայն հայտը:

Ներբեռնի՛ր easywallet-ը IOS և Android համակարգերի համար