Ամանորյա հրաշքը ծառ կտրելու մեջ չէ

Ամանորյա հրաշքը ծառ կտրելու մեջ չէ

  • 24 Դեկ, 2021

Յուրաքանչյուր ընկերություն՝ ըստ մոտավոր հաշվարկների փաստաթուղթ և գրասենյակային թուղթ ունենալու նպատակով ոչնչացնում է մոտ 2-3 ծառ։ Սա կարող է թվալ բնական պաշարի չնչին սպառում, սակայն պետք է հասկանալ, թե քանի՞ կազմակերպություն կա աշխարհում։
EasyPay-ը բացառություն չէ, մենք ևս սպառում ենք թուղթ, որի հումքը ծառն է։ Սակայն մենք գիտակից ենք այն փաստին, որ մեկ ծառը միջինում ապրում է 200-300 տարի, բայց տնտեսական շահագործման նպատակով այն դառնում է միջոց։

Visual -կացին
Պետք էր գտնել ճանապարհ, որտեղ կվերականգնվեր սոցիալական պատասխանատվությունն ու հարգանքն առ բնություն։ Տարվա եղանակն ու ժամանակը թելադրեցին նոր արշավ, որին կարգախոս դարձավ «Ամանորյա հրաշքը ծառ կտրելու մեջ չէ»-ն։

Visual - խաղալիքՍա բավական չէր, պետք էր գտնել ուղիներ, որի միջոցով հասարակության մեջ կձևավորեինք նոր մտածելակերպ։ Երկար մտածելու կարիք չկար․ կազմակերպության անունը՝ EasyPay (պարզ վճարում), կազմակերպության պրոդուկտներից մյուսի անունը՝ easywallet (պարզ դրամապանակ)։
Ստացվեց պարզ վճարում պարզ դրամապանակով։

Visual - 2-ով ծառին նայելիսԱյս արշավի մեխանիզմը դարձավ easywallet օնլայն դրամապանակով QR վճարում կատարելը։ EasyPayeasywallet-ով կատարած ամեն QR վճարման դիմաց տնկելու է մեկ ծառ։ Ըստ վերջին տվյալների կատարվել է 1300 և ավելի վճարում։

Visual - qrՀասարակությանն ընդամենը պետք էր ուղղորդել դեպի սոցիալական պատասխանատվություն և ցույց տալ բնությանը փոխադարձելու ճանապարհը, որը մեզ մոտ հաջողվեց։ Գարնանը մոտ կես հեկտար տարածք կպատվի տնկիներով, որոնք տարիներ անց կդառնան ծառեր` շնորհիվ ընդամենը 1 QR վճարման։

Visual - անտառՄենք վստահ ենք, որ ամեն բարդ մարտահրավեր ունի իր պարզ լուծումը, և EasyPay-ը շարունակելու է աջակցել սոցիալական պատասխանատվության բարձրացմանը՝ օգտագործելով իր պրոդուկտներն ու իր ընկերության բոլոր հնարավորությունները։


Ներբեռնի՛ր easywallet-ը IOS և Android համակարգերի համար