EasyPay ընկերությունը նվիրաբերել է 30 միլիոն դրամ Ռ.Հ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնին։

EasyPay ընկերությունը նվիրաբերել է 30 միլիոն դրամ Ռ.Հ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնին։

  • 12 Ապր, 2022
  • EasyPay

Դեռևս 2019 թվականի հունիսի 1-ից ԻզիՓեյ ընկերությունը պրոֆեսոր Ռ․Հ․Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի հետ նախաձեռնել էր բարեգործական ծրագիր, որի շրջանակում ընկերությունն իր վճարային տերմինալներում ավելացրել է հանգանակության պատուհան։ Յուրաքանչյուր հաճախորդ վճարում կատարելուց հետո հնարավորություն ունի 10, 20, 30 դրամի միջոցով միանալու հանգանակությանը, որի շրջանակում հավաքված գումարը նվիրաբերվում է արյունաբանական կենտրոնին։

ՀՀ Առողջապահության նախարարության «Պրոֆ. Ռ.Հ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» ՓԲԸ-ն Հայաստանում արյան համակարգի հիվանդությունների ախտորոշման և բուժման եզակի մասնագիտացված կենտրոն է: Կենտրոնն իրականացնում է արյան համակարգի չարորակ հիվանդություններով և արյունաբանական այլ ախտաբանություններով երեխաների և մեծահասակների լիարժեք ախտորոշում և բուժում՝ ժամանակակից լավագույն սարքավորումներով, միջազգային ուղեցույցներով, բուժական ծրագրերով և գործելակարգերով:

2022 թվականին ԻզիՓեյ ընկերությունն արդեն հասցրել է տեղակայել ավելի քան 3300 տերմինալ՝ Հայաստանի և Արցախի ողջ տարածքում։

Ընկերությունն իր տերմինալների միջոցով բջջային հեռախոսակապի վճարում կատարելիս՝ քաղաքացիներին հնարավորություն է ընձեռում իրենց վճարումներից ինքնակամ «10», «20» և «30» դրամ փոխանցել բարեգործական ֆոնդին։

2019 թվականից մինչ օրս նախաձեռնության շնորհիվ կատարվել է 30 միլիոն դրամի հանգանակություն։

ԻզիՓեյ ընկերության Մարքեթինգի բաժնի ղեկավար Տիգրան Պարսեղյանի կարծիքով՝ այս համագործակցությունը կարևոր է ոչ միայնՌ.Հ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի, այլ նաև ԻզիՓեյ ընկերության համար։

«Յուրաքանչյուր կազմակերպություն պետք է հաշվի առնի, որ կարևոր է ոչ միայն օգուտը այլ նաև օգտավետությունը, հատկապես, երբ ընկերությունը ունի աջակցելու և օգնություն տրամադրելու հնարավորություն։ Մենք շնորհակալ ենք մերհազարավոր հանգանակողներին՝ ծրագրին միանալու և աջակցելու համար»։

Ծրագիրը դեռ շարունակվում է, ցանկացողները կարող են ամեն տերմինալային վճարման վերջում թողնել փոքրիկ օգնություն, այն վստահաբար հասնում է իր նպատակին։

Ներբեռնի՛ր easywallet-ը IOS և Android համակարգերի համար