Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 09։00-ից մինչև դեկտեմբերի 20-ը՝ ժամը 09։00-ն, մարեք Ձեր վարկերը easywallet-ով և մասնակցեք «Թեթև տար» ակցիային։ Խաղարկության ընթացքում կշահի 50 կտրոն, և Ձեր վարկի մարման կտրոնը նույնպես կարող է շահել։ Շահելու դեպքում 6 ամիս ժամկետով կստանաք Ձեր շահած կտրոնի գումարի չափով easycoin-ներ Ձեր դրամապանակին։
Ի՞նչ կտա ակցիան Ձեզ
Հաղթելու դեպքում 6 ամիս շարունակ կստանաք Ձեր վարկի մարման չափով գումար easycoin-ների տեսքով։ Դա նշանակում է, որ կարող եք 6 ամսով մոռանալ Ձեր վարկերի մասին։ Սակայն Դուք կարող եք նաև օգտագործել Ձեր շահումը այլ նպատակներով։ Այս առումով՝ ստանում եք գումարը Ձեր նախընտրած ձևով տնօրինելու ազատություն։
Ակցիայի պայմանները
· Խաղարկությանը կարող եք մասնակցել, եթե անցել եք նույնականացում և կցել եք բանկային քարտ կամ բացել եք բանկային հաշիվ հենց հավելվածում։
· Խաղարկությունը վերաբերում է միայն easywallet-ով կատարված վարկի մարումներին։ EasyPay տերմինալներով կատարված վարկի մարումները չեն ներառվում ակցիայի մեջ։
· Ամեն ամիս՝ 6 ամիս տևողությամբ, easywallet-ի Ձեր հաշվին կփոխանցվեն Ձեր մարած վարկի գումարի չափով easycoin-ներ (1 easycoin = 1 ՀՀ դրամ)։ Օրինակ՝ եթե ըստ շահող կտրոնի վարկի մարման համար վճարել եք 45,000 դրամ, ապա ամեն ամսվա 7-րդ աշխատանքային օրը easywallet-ի Ձեր հաշվին կստանաք 45,000 easycoin։
· Խաղարկությանը մասնակցելու համար Ձեր վարկի մարմանն ուղղված վճարը պետք է կազմի առնվազն 5000 դրամ։
· Միևնույն օգտատիրոջ շահումների քանակի սահմանափակում չկա։
· Եթե խաղարկության արդյունքում շահող Ձեր կտրոնի գումարի վեցապատիկը գերազանցի 300,000 դրամը, ապա շահումի չափ կհանդիսանա գումարի առավելագույնը՝ 300,000 դրամը։ Այս դեպքում այն հավասարապես կբաշխվի 6 ամիսների և ամսական պարբերականությամբ կլիցքավորվի Ձեր դրամապանակում easycoin-ների տեսքով:
· Խաղարկությանը կմասնակցեն միայն կատարված և հաստատված գործարքները հաստատող կտրոնները։ Վարկի մարման փորձ հանդիսացող և ցանկացած պատճառով մերժված գործարքները չեն մասնակցի խաղարկությանը։
· EasyPay ընկերության աշխատակիցները չեն կարող մասնակցել խաղարկությանը։
Դե ինչ, սպասում ենք Ձեզ դեկտեմբերի 26-ի խաղարկությանը և ի սրտե մաղթում հաջողություն։
Ներբեռնի՛ր easywallet-ը IOS և Android համակարգերի համար