5,5 միլիոն դրամ նվիրաբերություն արյունաբանական կենտրոնին

  • 28 Նոյ, 2019
  • Նորություններ
«ԱրմՆյուզ»-ի անդրադարձը Իզի Փեյի մասին

Համաձայն սույն թվականի հունիսի 1-ին «Պրոֆ․Ռ․Հ․Յոլյանի Անվան Արյունաբանական Կենտրոնի» և «Իզի Փեյ» ՍՊԸ -ի միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրի՝«Իզի Փեյ»-ը իրականացնում է բարեգործական ակցիա։ Նշված ակցիայի շրջանակներում ընկերությունը իր վճարային տերմինալների միջոցով հավաքագրված գումարը նվիրաբերում է Արյունաբանական կենտրոնին։ Ընկերությունն իր ավելի քան 1700 տերմինալների միջոցով բջջային հեռախոսակապի վճարում կատարելիս քաղաքացիներին հնարավորություն է ընձեռումիրենց վճարումներից ինքնակամ «10», «20»և «30» դրամ փոխանցել բարեգործական ֆոնդին։

Բարեգործության շրջանակներում ընկերությունը սույն թվականի հուլիս ամսից սկսած հավաքագրել էավելի քան 5,5 միլիոն ՀՀ դրամ։ Հավաքագրված գումարները ենթական են ծախսման ՀՀ քաղաքացիների արյունաբանական և ուռուցքանբանական հիվանդությունների բուժման, ինչպես նաև մատուցվող բժշկական ծառայությունների ծախսերի մասնակի կամ ամբողջական փոխհատուցման նպատակով։

«Մինչ այս չափահաս հիվանդների հարցը մնում էր օդից կախված, մանկական մնացած հիմադրամները, որ օժանդակում էին մինչև 25 տարեկանների բուժմանը, փակում էին նրանց ծախսերն ամբողջովին, իսկ 25-ից բարձր տարիքի հիվանդները անորոշ վիճակում էին: «Իզի Փեյ» ընկերությունն իսկապես առաջին մեծ կազմակերպությունն էր, որ օգնության ձեռք մեկնեց մեզ»,-ասաց Արյունաբանական կենտրոնի տնօրեն Ս․Դանելյանը։

«Գումարի չափն ընտրվել է այնպես, որպեսզի հաճախորդը իր ընթացիկ վճարման վրա շատ չազդի, ինքը մեծ սիրով դա կատարի«Իզի Փեյ»-ը շատ հպարտ և ուրախ է, որ կարող է ստեղծել հնարավորություն, որպեսզի մեր քաղաքացիները, մեր հաճախորդները բացի մեր ծառայություններից օգտվելուց, կարողանան իրենց փոքր լուման ունենալով, իրականում շատ մեծ արժեք ունեցող բարեգործություն կատարել արյունաբանական կենտրոնի համար»,-ասաց «Իզի Փեյ» -ի տնօրենի պաշտոնակատար Միքայել Գաբրիելյանը։

«Մեր նպատակն է հասցնել մեր հասարակությանը, որ տվյալ«10»,«20» կամ«30» դրամը ինքնին կարող է մարդու կյանքը փոխել,- նշեց «Իզի Փեյի» բիզնեսի զարգացման բաժնի ղեկավար Գոռ Չատյանը,-« 2020 թվականից մենք ցանկանում ենք տվյալ բարեգործության շրջանակներն ավելի տարածել, որպեսզի հասանելի դառնանք թե՛ Երևանում, թե՛ Հայաստանի հեռավոր անկյուններում»։

«Իզի Փեյ»ընկերությունը իր որդեգրած քաղաքանությամբ շարունակելու է նմանատիպ բարեգործական ակցիաների լայնամասշտաբ ծավալումը՝ ապահովելու ծրագրերի ամբողջական թափանցիկությունն ու տեղեկատվության հասանելիությունը քաղաքացիներին։ Ընկերությունը միտված է շարունակական դարձնել նման բարեգործական ակցիաների իրականացումը՝ պարբերաբար իրազեկելով այդ մասին հասարակության լայն շերտերին։




Ներբեռնի՛ր easywallet-ը IOS և Android համակարգերի համար