Ինչպես կցել բանկային քարտ EasyWallet դրամապանակին

  • 15 Սեպ, 2020
  • EasyWallet
Ինչպե՞ս կցել քարտ EasyWallet դրամապանակին

EasyWallet-ով վճարումներ իրականացնելու համար, բացի դրամապանակի լիցքավորումից, որը կարող եք կատարել EasyPay տերմինալներով, կարելի է կցել նաև բանկային քարտ(եր):

EasyWallet էլ․դրամապանակին քարտ կցելու համար անհրաժեշտ է կատարել հետևել պարզ քայլերը․

1․Մուտք գործեք EasyWallet, ներքևում սեղմեք 4-րդ տարբերանշանը՝ քարտի տեսքով։
2․Սեղմեք + նշանը և ընտրեք այն բանկը, որի քարտը ցանկանում եք կցել դրամապանակին։
3․Բանկն ընտրելուց հետո կբացվի պատուհան, որի ազատ դաշտերում կարող եք լրացնել բանկային քարտի տվյալները։
4․Համակարգը քարտից կգանձի 100 դրամ և կփոխանցի էլեկտրոնային դրամապանակի հաշվին, որը հետագայում կարելի է օգտագործել՝ վճարում իրականացնելու համար, և դուք արդեն կունենաք հավելվածին կցված բանկային քարտ։

Այս ամենը ավելի պատկերավոր կարող եք տեսնել հոլովակում, որը կցում ենք այս հոդվածին։

EasyWallet հավելվածը կարող եք ներբեռնել Google Play-ում և App Store-ում։


Ներբեռնի՛ր easywallet-ը IOS և Android համակարգերի համար