QR - Վիրտուալ ծածկագիր

Ամեն ինչ QR-ի մասին

  • 06 Հուլ, 2021
  • Նորություններ

QR տառային հապավումը գոնե մեկ անգամ լսած կլինեք։ Թարգմանաբար այն նշանակում է Quick Response այսինքն՝ արագ արձագանք։

Որտեղի՞ց է եկել QR-ը

Ծագող արևի երկրում՝ Ճապոնիայում 1994 թվականին Denso-Wave ընկերության կողմից ստեղծվեց QR կոդը։
Սկզբում այն եղել է ավտոմոբիլային ընկերության հեղինակած նախագիծ, սակայն հետագայում՝ տեսնելով այս փոքրիկ թվային բարեկամի կարողությունները, այն լայն տարածում գտավ տարբեր ոլորտներում։

Ի՞նչ է անում QR-ը

QR-ը հատուկ ծածկագիր է, որն իր մեջ պարունակում է ինֆորմացիա։ Այն արագ արձագանքում է տեսախցիկի միջոցով դեպի իրեն եկող ծածկագրին, վերլուծում այն՝ վայրկյանների ընթացքում և քեզ ցույց տալիս օրինակ՝ որևէ սրճարանի հասցե, որևէ գրադարանի կայք և այլն։ Կարող ենք ասել, թե QR-ը տեղեկությունների գեներատոր է։
Ինչպե՞ս ենք վճարում QR-ով
Գնումներ կատարելիս դրամարղկի մոտ նկատած կլինես QR-ի պիտակը։ Երբ սկանավորում ես այն, սկանավորված պատկերը տվյալ խանութի օնլայն դրամարկղի հասցեն է կարդում, վերլուծում, համեմատում տվյալների բազայում առկա QR-ների հետ, գտնում համապատասխան QR-ն ու ըստ դրա կատարում ես վճարումդ։

Ինչպե՞ս օգտագործել QR-ը EasyWallet-ում

Հավելվածի գլխավոր բաժնում կգտնես QR նշանը, որի վրա սեղմելով կհայտնվի սկանավորող տեսախցիկը
Սկանավորումից հետո էկրանին կհայտնվի վճարման էջը, այնտեղ կընտրես, թե ինչ տարբերակով ես վճարելու և գումարի չափը
Եվ վերջում չմոռանաս սեղմել «վճարել» կոճակը

Քանի՞ տեսակ QR գիտենք
Թվային աշխարհում ընդունված է QR կոդերը դասակարգել 2 տեսակի՝ ստատիկ և դինամիկ։
Ստատիկ
Ստատիկ QR-ը ունի սահմանափակ ինֆորմացիա ընկալելու կարողություն, այն անվճար է և անժամկետ։Ստատիկ QR կոդերում լինում են էլեկտրոնային փոստի հասցեներ, wifi գաղտնաբառեր, URL- ներ և այլն։
Դինամիկ
Ի տարբերություն ստատիկի, դինամիկ QR-ը ունի փոփոխման հնարավորություն և բազմաթիվ ինֆորմացիաներ մարսելու կարողություն և տիրապետում է այն նույն գործիքակազմին՝ ինչ ստատիկը։

Էլ ի՞նչ է պետք իմանալ

Աշխարհում առաջին ամենամեծ QR կոդը համարվում է կանադացի ֆերմերների հողատարածքում գտնվող QR-ը։


2․9 հեկտար տարածք գրավող վայրում ստեղծել են QR կոդ, որ ինքնաթիռով ճանապարհորդողները սկանավորեն այն ու հայտնվեն կանադական ֆերմայի պաշտոնական կայքում։
Ներբեռնիր easywallet-ը և վճարիր QR-ով մեր գործընկերների վաճառակետերում։

Google Play
App Store
Մասնաճյուղեր


Ներբեռնի՛ր easywallet-ը IOS և Android համակարգերի համար