EasyPay-ը վերահսկվում է ԿԲ-ի կողմից

EasyPay-ը վերահսկվում է ԿԲ-ի կողմից

  • 05 Մայ, 2022

Վստահաբար նկատել եք, որ մեր հրապարակումներում պարտադիր նշում ենք այս նախադասությունը՝««Իզի Փեյ» ՍՊԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից»։ Ամեն վճարահաշվարկային կազմակերպություն իր հիմնադրման օրից վերահսկվում է Կենտրոնական բանկի կողմից, դա օրենսդրական կարգավորում է։

Ծանոթություն

ՀՀ օրենք կենտրոնական բանկի մասին
Հոդված 17, 2-րդ կետ

«Կենտրոնական բանկը պարբերաբար, բայց ոչ պակաս, քան տարին մեկ անգամ հրապարակում է, ինչպես նաև Ազգային ժողովին, կառավարությանը և շահագրգիռ պետական այլ մարմիններին է ուղարկում Հայաստանի Հանրապետության ֆինանսական կայունության վերաբերյալ հաշվետվություն, որի մեջ ներառվում է բանկային, վարկային, ապահովագրական և արժեթղթերի շուկաների վերլուծությունը, ինչպես նաև տեղեկատվություն այդ շուկաների կարգավորման և վերահսկողության ուղղությամբ իրականացված միջոցառումների վերաբերյալ»:

ՀՀ օրենսդրության մեջ կատարվել է փոփոխություն, ըստ որի՝

  • Մայիսի 2-ից այլևս հնարավոր չի լինելու վճարային տերմինալներից լիցքավորել էլեկտրոնային դրամապանակների հաշիվները

  • Մայիսի 2-ից easywallet-ում՝ չնույնականացված օգտատերերի դեպքում կգործեն վճարումներ կատարելու սահմանափակ հնարավորություններ

    Ավելին կարող եք կարդալ այստեղ՝
    https://bit.ly/3EzEz1O


Oրենսդրական փոփոխություններին զուգահեռ մենք փնտրում և գտնում ենք կյանքը պարզեցնող վճարային ճանապարհներ, հետևաբար՝

  • easywallet-ում անձնագրով նույնականացված օգտատերերը կարող են շարունակել օգտվել նշված ծառայությունից

  • Իսկ չնույնականացված օգտատերերը անձնագիր կցելով կկարողանան օգտվել հավելվածի բոլոր հնարավորություններից

Կարծում ենք կարիք չկա կյանքը բարդացնելու, պարզապես պետք է լինել օրենքի սահմանում՝ օնլայն դրամապանակում նույնականացված կարգավիճակով։


Ներբեռնի՛ր easywallet-ը IOS և Android համակարգերի համար