easywallet պարզ վճարելու քո հավելվածը

  • 16 Սեպ, 2021
  • EasyWallet

Այսօր՝ համեմատած նախորդ տարիների հետ մարդիկ ավելի քիչ են օգտվում կանխիկ վճարման տարբերակից։ Հատկապես երիտասարդ սերունդը նախընտրում է օգտվել տեխնոդարի հնարավորություններից։
Անկանխիկ գործարքները ոչ միայն հարմար են, վայրկյանական կատարվող, այլ նաև համապատասխանում են համավարակը կանխարգելող կանոններին։



Օնլայն դրամապանակները շատ են։ 2017 թվականի հոկտեմբերի 7-ին օնլայն դրամապանակներին միացավ նաև easywallet-ը։

Ճիշտ է՝ այն ստեղծվել է տեխնոսերնդի օրոք, սակայն այնքան պարզ է, որ թոշակառուները ևս՝ ցանկության դեպքում կարող են օգտվել հավելվածից։


Տես՝ easywallet-ի ինտերֆեյսը հասկանալի է։ Կարդալով հավելվածի ներսում գրված հայատառ անվանումները` կարող ես իմանալ, թե ինչ նպատակի է ծառայում տվյալ ֆունկցիան։ Անունն արդեն հուշում է ՝ easywallet (թարգմ․ պարզ դրամապանակ)։

Հավելվածն ունի 470+ ծառայություն, որի շնորհիվ կարող ես՝

  • Վճարել կոմունալ ծախսերը
  • ՃՈ վճարումները (ինչպես նաև կայանատեղի )

(տուգանքներ, ավտոկայանատեղի տուգանք, արագաչափերի և տեսախցիկների գումար, ինչպես նաև՝ արտասահմանյան պետ․ համարանիշներով կատարված տուգանքները)

  • Կարող ես կատարել պետական վճարումներ
  • Կատարել բանկային փոխանցումներ

(քարտերի համալրում, հաշիվների համալրում, ավանդների համալրում)

  • Կատարել վարկի մարումներ
  • Վճարել ապահովագրության համար
  • Լիցքավորել բջջային կապը
  • Վճարել ինտերնետի և հեռուստակապի համար
  • Գումար փոխանցել արտասահմանյան էլեկտրոնային դրամապանակներին
  • Վճարել կրթության համար
  • Կատարել գնումներ առցանց հարթակներից
  • Վճարել սոցիալական ցանցերում կատարվող գործառույթների դիմաց
  • Վճարել խաղերի համար, ինչպես նաև լիցքավորել բուքմեյքերական հաշիվը


easywallet-ով մեկ անգամ գումար փոխանցելու սահմանաչափը 200 000 դրամ է։ Եթե գումարդ գերազանցում է այս թիվը, ապա 2-րդ, 3-րդ և այլ անգամներ կարող ես շարունակել վճարումդ՝ գումարդ բաժանելով 200 000-ական դրամների։


Իսկ easywallet-ը լիարժեք օգտագործելու համար պետք է կատարել մի պարզ գործողություն՝ նույնականանալ։ Նույնականացումը թույլ է տալիս օգտվել հավելվածում առկա բոլոր հնարավորություններից՝ առանց արգելքների։


Օնլայն դրամապանակը ոչ միայն պարզ է, այլ նաև ազատում է մի շարք պարտականություններից, որոնք ամեն ամիս անխուսափելի են։
Օրինակ՝ պարբերական վճարումների շնորհիվ կարող ես կոմունալ մուծումներն ու վարկի՝ ամենամսյա մարումները դարձնել ավտոմատ կերպով կատարվող գործողություն։


Տես՝

  • Ներբեռում ես easywallet հավելվածը և նույնականանում
  • «Նախընտրելի վճարումներ» բաժնի կողքին կա «Ավելին» կոճակ, սեղմում ես այն
  • Հետո՝ սեղմելով աջ հատվածի 3 կետիկների վրա կգտնես ժամանակացույց կազմելու կոճակը
  • Ընտրում ես վճարամիջոցը, ընտրում վճարում պարտքի չափով և իհարկե՝ ժամանակացույցը
  • «Կրկնել» կոճակով որոշում ես վճարման՝ քեզ հարմար տարբերակը


Քո կատարած վճարումների մասին տեղեկությունները՝ ամենայն մանրամասնությամբ տեսանելի են լինում հավելվածում։ Առանց քո իմացության ոչ ոք չի կարող քո դրամապանակից կատարել մուծումներ, փոխանցումներ, գումարային գործարքներ, քանի որ կա փին կոդ, որն ամեն անգամ՝ հավելված մուտք գործելիս հավաքում ես։


Անցի՛ր հղումով, հավելվածը հասանելի է և՛ IOS և՛ Android համակարգերում`

IOS

Android

Ներբեռնի՛ր easywallet-ը IOS և Android համակարգերի համար