Հաշվապահական հաշվառման բաժնի ղեկավար
ԵրԵՎան
Ամբողջ դրույք
Վերջնաժամկետ
31 Հուլ, 2025
Աշխատանքի Նկարագրություն:
EasyPay Ընկերությունը փնտրում է նոր թիմակցի՝ Հաշվապահական հաշվառման բաժնի ղեկավարի թափուր հաստիքը համալրելու նպատակով։ Մեր հաջողակ թեկնածուն պետք է ունենա թիմում աշխատելու և արագ կողմնորոշվելու հմտություններ։ Թիմում մենք կարևորում ենք ազնվությունը և պատասխանատվությունը։ Որպես Ընկերություն մենք ձգտում ենք դարձնել մեր օգտատերերի ֆինանսական կյանքն ավելի պարզ։
Աշխատանքային պարտականություններ
- Կազմակերպել և համակարգել հաշվապահական հաշվառման գործընթացները՝ ապահովելով ֆինանսական գործառույթների հաշվառում ըստ սահմանված կարգերի,
- իրականացնել աշխատավարձերի, արձակուրդայինների, վերջնահաշվարկների և փոխհատուցումների հաշվարկման ու գրանցման գործընթացներ,
- իրականացնել ամսական փակման աշխատանքներ՝ պահուստների, կանխավճարների, ծախսերի, երաշխիքների և այլ ֆինանսական գործառույթների ձևակերպմամբ,
- կազմել և ներկայացնել հարկային հաշվետվություններ՝ եկամտային հարկի, սոց․ վճարի և այլ պարտադիր հաշվետվությունների գծով,
- հետևել հաշվապահական հաշվառման պահանջներին, ապահովել ընթացիկ գործունեության համապատասխանությունը օրենսդրական դաշտի և ներքին կարգավորումների հետ,
- առաջնորդել թիմը, իրականացնել գործառույթների բաշխում և մասնագիտական աջակցություն ցուցաբերել թիմի անդամներին,
- պաշտոնին առնչվող այլ գործառույթներ կատարել։
Անհրաժեշտ հմտություններ
- Բարձրագույն կրթություն՝ հաշվապահական հաշվառման, ֆինանսների կամ տնտեսագիտության ոլորտում,
- առնվազն 3 տարվա մասնագիտական փորձ հաշվապահության ոլորտում՝ ղեկավար կամ համակարգող հաստիքներում,
- ՀԾ հաշվապահական ծրագրի լավ իմացություն,
- ՀՀ հարկային օրենսգրքի և հաշվապահական հաշվառման օրենսդրության իմացություն,
- հարկային և ֆինանսական հաշվետվությունների կազմման և ներկայացման փորձ,
- MS Excel ծրագրի գերազանց իմացություն՝ բարդ աղյուսակների, բանաձևերի և հաշվարկների մշակման կարողությամբ,
- ուշադրություն մանրուքներին, ճշգրտություն տվյալների մշակման և հաշվառման գործընթացում,
- թիմի առաջնորդման, հանձնարարությունների բաշխման և վերահսկման հմտություններ,
- տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու, որոշումներ կայացնելու և նախաձեռնող լինելու ունակություն։
Դիմելու համար անհրաժեշտ է ինքնակենսագրականը ուղարկել career@easypay.am հասցեով՝ նշելով թափուր հաստիքի անվանումը։
EasyPay-ի թիմի անդամ դառնալու համար ուղարկեք Ձեր ինքնակենսագրականը career@easypay.am էլ. հասցեին կամ լրացրեք օնլայն հայտը:
Ներբեռնի՛ր easywallet-ը IOS և Android համակարգերի համար
Լրացնել հայտը
Օնլայն դիմում
Հայտը հաջողությամբ ուղարկվեց