Էլեկտրոնային դրամապանակի զարգացման մենեջեր

Վերջնաժամկետ
24 Հուլ, 2025

EasyPay Ըկերությունը փնտրում է նոր թիմակցի՝ Էլեկտրոնային դրամապանակի զարգացման մենեջերի թափուր հաստիքը լրացնելու նպատակով։ Մեր հաջողակ թեկնածուն պետք է ունենա թիմում աշխատելու և արագ կողմնորոշվելու հմտություններ։Թիմում մենք կաևորում ենք ազնվությունը և պատասխանատվությունը։ Որպես Ընկերություն մենք ձգտում ենք դարձնել մեր օգտատերերի ֆինանսական կյանքն ավելի պարզ։

Աշխատանքային պարտականություններ

Էլ․դրամապանակի զարգացման մենեջերը պատասխանատու է էլ․դրամապանակի լայն օգտագործման խթանման ռազմավարությունների մշակման և իրականացման համար, որի շրջանակներում անհրաժեշտ է սերտ համագործակցություն պրոդուկտների և ինովացիաների, մարքեթինգի ստորաբաժանումների, ինչպես նաև կորպորատիվ հաճախորդների հետ։ Դրամապանակի զարգացումը ենթադրում է.

  • Հիմնվելով ծառայությունների վերլուծությունների վրա՝ իրականացնել դրամապանակում ներկայացված ծառայությունների վերադասավորումներ ու վերախմբավորումներ՝ օգտատիրոջ ճամփորդության բարելավման (User Journey) և ծառայությունների օգտագործման խթանման նպատակով,
  • ներկայացնել հիմնավոր առաջարկներ պրոդուկտների և ինովացիաների ստորաբաժանմանը, հետևողական լինել դրանց իրագործմանը,
  • կազմակերպել օգտատերերի նախասիրությունների ուսումնասիրություններ և հարցումներ, իրականացնել մրցակիցների ուսումնասիրություններ, իրականացնել ակտիվ օգտատերերի թվի աճի խթանմանը նպաստող միջոցառումներ,
  • օգտագործման խթանման արշավներ․ մարքեթինգի թիմի հետ նախագծել և իրագործել օգտագործման խթանմանն ուղված թիրախավորված ակցիաներ,
  • սեգմենտավորված մոտեցում․ սերտ աշխատանք կորպորատիվ գործընկերների հետ։ Գործընկերների տարբեր խմբերի համար առանձնացված մոտեցումների մշակում ու կիրառում՝ տվյալ ոլորտի գործընկերների ծառայությունների օգտագործման խթանման նպատակով,
  • համագործակցություն պրոդուկտի թիմի հետ․ վերլուծությունների հիման վրա առաջարկել նոր ֆունկցիոնալ հնարավորություններ կամ բարելավումներ՝ որոնք կհեշտացնեն կամ ավելի հետաքրքիր կդարձնեն էլ․դրամապանակի օգտագործումը,
  • կրթական և տեղեկատվական բովանդակություն առաջարկել և կիրառել մոտեցումներ, որոնք կօգնեն օգտատերերին հասկանալ և կիրառել պրոդուկտի բոլոր հնարավորությունները։

Անհրաժեշտ հմտություններ

  • Բարձրագույն կրթություն
  • առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ պրոդուկտի զարգացման, հաճախորդների ներգրավման ոլորտում
  • տվյալների վրա հիմնված որոշումներ կայացնելու ունակություն
  • թվային հաղորդակցության հարթակների իմացություն՝ email marketing, CRM
  • հայերեն լեզվի գերազանց, անգլերեն և ռուսերեն լեզուների լավ իմացությունը
  • ակտիվ, նախաձեռնող, թիմային աշխատող
  • վաճառքի հմտությունները կդիտարկվեն որպես առավելություն
  • օգտատերերի և կորպորատիվ հաճախորդների հետ անկաշկանդ շփման հմտություններ հաճախորդակենտրոն մոտեցումներ

Դիմելու համար անհրաժեշտ է ինքնակենսագրականը ուղարկել   career@easypay.am հասցեով՝ նշելով թափուր հաստիքի անվանումը։

Send
EasyPay-ի թիմի անդամ դառնալու համար ուղարկեք Ձեր ինքնակենսագրականը career@easypay.am էլ. հասցեին կամ լրացրեք օնլայն հայտը:

Ներբեռնի՛ր easywallet-ը IOS և Android համակարգերի համար