Իրավաբան

Վերջնաժամկետ
30 Սեպ, 2025

EasyPay Ընկերությունը փնտրում է նոր թիմակցի՝ իրավաբանի թափուր հաստիքը համալրելու համար։ Թիմում մենք կարևորում ենք ազնվությունը, պատասխանատվությունը, նորարարությունը և շարունակական զարգացումը։ Որպես Ընկերություն մենք ձգտում ենք դարձնել մեր օգտատերերի ֆինանսական կյանքն ավելի պարզ։

Աշխատանքային պարտականություններ

  • Ընկերության գործունեության համալիր իրավական սպասարկում, պայմանագրերի, ամաձայնագրերի և այլ իրավաբանական փաստաթղթերի մշակում, վերանայում,
  • Կորպորատիվ և ֆինանսական ոլորտի օրենսդրությանը համապատասխան իրավաբանական խորհրդատվություն տրամադրում,
  • գործարքների վերաբերյալ իրավական կարծիքի ներկայացում, իրավական հետևանքների գնահատում,
  • ընկերության կառուցվածքային ստորաբաժանումների հետ համատեղ ներքին կանոնակարգերի մշակում,
  • ընկերության գործունեությանը վերաբերող առանձին փաստաթղթերի տիպային ձևերի մշակում։

Անհրաժեշտ հմտություններ

  • Բարձրագույն իրավաբանական կրթություն,
  • իրավաբանի առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ, առևտրային կազմակերպությունում, ֆինանսաբանկային համակարգում կամ հարակից այլ ոլորտներում,
  • ՀՀ քաղաքացիական օրենսդրության, առևտրային, կորպորատիվ, պայմանագրային և ֆինանսական հարաբերությունները կարգավորող նորմատիվ բազայի տիրապետում,
  • հայերենի գերազանց, ռուսերեն և անգլերեն լեզուների լավ իմացություն,
  • գրավոր և բանավոր հաղորդակցման հմտություններ,
  • ժամանակի կառավարման հմտություններ,
  • բանակցային հմտություններ,
  • թիմում աշխատելու ունակություն,
  • մի քանի խնդիրների ուղղությամբ միաժամանակ աշխատանքի կարողություն,
  • աշխատանքի և արդյունքի վրա կենտրոնանալու ունակություն,
  • արագ որոշումներ կայացնելու, խնդրահարույց իրավիճակներում արագ և արդյունավետ կողմնորոշվելու ունակություն։

Դիմելու համար անհրաժեշտ է ինքնակենսագրականը ուղարկել career@easypay.am հասցեով՝ նշելով թափուր հաստիքի անվանումը։

Send
EasyPay-ի թիմի անդամ դառնալու համար ուղարկեք Ձեր ինքնակենսագրականը career@easypay.am էլ. հասցեին կամ լրացրեք օնլայն հայտը:

Ներբեռնի՛ր easywallet-ը IOS և Android համակարգերի համար