Ընդունարանի աշխատակից/սպասարկման մասնագետ

Վերջնաժամկետ
19 Դեկ, 2025

EasyPay ընկերությունը փնտրում է նոր թիմակցի՝ Ընդունարանի աշխատակից/սպասարկման մասնագետի թափուր հաստիքը համալրելու նպատակով։ Մեր հաջողակ թեկնածուն պետք է ունենա թիմում աշխատելու և հաղորդակցման գերազանց հմտություններ։ Թիմում մենք կարևորում ենք ազնվությունը, պատասխանատվությունը և նորարարությունը։ Որպես Ընկերություն մենք ձգտում ենք դարձնել մեր օգտատերերի ֆինանսական կյանքն ավելի պարզ։

Աշխատանքային պարտականություններ

  • Ընդունել մուտքային հեռախոսազանգերը , տրամադրել ուղղված հարցերի վերաբերյալ լիարժեք տեղեկատվություն կամ անհրաժեշտության դեպքում ուղղորդել համապատասխան մասնագետին,
  • Իրականացնել ֆիզիկակական և իրավաբանական անձանցից կանխիկ դրամով վճարումների ընդունում,
  • Կատարել ֆիզիկական և իրավաբանական անձանց հասցեին ուղղված կանխիկ դրամով վճարումներ,
  • Հաշվապահական հաշվառման ծրագրում տալ հավաքագրված վճարումների ձևակերպումները,
  • Օրենքով սահմանված կարգով վարել դրամարկղային գիրքը,
  • Սահմանված կարգով կազմակերպել հավաքագրված դրամական միջոցների ինկասացիան:

Անհրաժեշտ հմտություններ

  • Բարձրագույն կրթություն
  • Համակարգչային գիտելիքներ
  • Կանխիկ գումարի հետ աշխատելու փորձ
  • Թղթադրամի և մետաղադրամի պաշտպանական հատկանիշների իմացություն
  • Հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների իմացություն,
  • Հաճախորդների հետ շփման կարողություն:

Դիմելու համար անհրաժեշտ է ինքնակենսագրականը ուղարկել career@easypay.am հասցեով՝ նշելով թափուր հաստիքի անվանումը։

Send
EasyPay-ի թիմի անդամ դառնալու համար ուղարկեք Ձեր ինքնակենսագրականը career@easypay.am էլ. հասցեին կամ լրացրեք օնլայն հայտը:

Ներբեռնի՛ր easywallet-ը IOS և Android համակարգերի համար