Հրապարակային օֆերտա

ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՕՖԵՐՏԱ

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՎՃԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԻՋՈՑՈՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ

ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ներքոնշյալ պայմանները հանդիսանում են «Իզի Փեյ» Էլեկտրոնային վճարային համակարգիօպերատորի /այսուհետ` նաև Համակարգի Օպերատոր/ և այդ պայմաններով ծառայություն ստանալու ցանկությունհայտնածֆիզիկականանձանց/այսուհետ`նաևՀաճախորդև/կամ Օգտագործող/ միջև «Իզի Փեյ» Էլեկտրոնային վճարային համակարգիմիջոցով ծառայությունների մատուցման հրապարակային օֆերտայի դրույթներ: Ծառայություններից օգտվելու Օֆերտան կարող է ներկայացվել առցանց եղանակով կամ Համակարգի Օպերատորի մասնաճյուղերում Օպերատորի կողմից սահմանված ձևով դիմում լրացնելու միջոցով կամ Օպերատորի կողմից սահմանված այլեղանակով:

Հաճախորդին «Իզի Փեյ» էլեկտրոնային վճարային համակարգում /հետագայում «Իզի Փեյ» ԷՎՀ/գրանցելու պահից և Հաճախորդի համար Հաշիվ ակտիվացնելու պահից Օֆերտան համարվում է ակցեպտավորված /հաստատված/ Օպերատորի և Հաճախորդի կողմից, և այդ պահից ի վեր Օֆերտան՝ սույն Ընդհանուր Պայմանների, Ծառայություններից Օգտվելու Կանոնների և Սակագների հետ մեկտեղ, կազմում է Օպերատորի և Հաճախորդի միջև կնքված կատարման համար պարտադիր պայմանագիր /ստորև`«Պայմանագիր»/:

Ընդունելով Օֆերտայի պայմանները՝ Հաճախորդը հաստատում է, որ ամբողջությամբ ծանոթացել է և ողջ ծավալով անվերապահորեն ընդունում է սույն Ընդհանուր Պայմանները, Ծառայություններից Օգտվելու ԿանոններնուՍակագները,որոնցգործողտարբերակներըզետեղվածենՕպերատորիպաշտոնականկայքում և/կամ ներկայացված են Օպերատորիմասնաճյուղերում:


1. Պայմանագրում օգտագործված հիմնականհասկացությունները

1.1.

«Իզի Փեյ»էլեկտրոնային վճարային

համակարգ,

հետագայում «Իզի Փեյ» ԷՎՀ՝

առցանց վճարային գործիք, ինչպես նաև, Համակարգի Օպերատորին սեփականության և/կամ վարձակալության իրավունքով պատկանող սարքավորումների և ծրագրերի ամբողջություն, որն օգտագործվում է ինտերնետ միջավայրում առցանց գործառնություններ կատարելու համար և որի միջոցով Համակարգի Օպերատորն ապահովում է

ծառայությունների մատուցումը Օգտագործողի համար:

«Իզի Փեյ» ԷՎՀ-ում ունենալով «Իզի Ուալլեթ» և համապատասխան կանխավճար` Օգտագործողը հնարավորություն է ստանում Համակարգի Օպերատորին հանձնարարել Օգտագործողի անունից ձեռք բերել որոշակի ապրանք կամ ծառայություն: Համակարգի

Օպերատորը Օգտագործողի ունեցած կանխավճարի հաշվին վերջինիս անունից կատարում է վճարումներ:

1.2.

Համակարգի Օպերատոր՝

«Իզի Փեյ» Սահմանափակ պատասխանատվությամբ

վճարահաշվարկային ընկերություն, որի մասին տեղեկությունները տեղադրված ենwww.easypay.amինտերնետայինկայքէջում:Վերոնշյալինտերնետայինկայքէջում մանրամասն ներկայացված են

«Իզի Փեյ» ԷՎՀ-ի և դրանից օգտվելու պայմանների վերաբերյալ անհրաժեշտտեղեկատվությունը։

1.3.

«Իզի Ուալլեթ», Հաշվառման հաշիվ, ԷՎՀ հաշվառման հաշիվ կամ Հաշիվ

easywallet ապրանքային նշանովՕպերատորի կողմից վարվող հաշվառման վիրտուալ հաշիվ, որն օգտագործվում է Հաճախորդի կողմից Էլեկտրոնային Փողի

ձեռքբերման և Էլեկտրոնային Փողով կատարված գործառնությունների

հաշվառման համար: Հաշվի դրական մնացորդն արտահայտում է Հաճախորդի նկատմամբ Օպերատորի պարտավորության չափը:

1.4.

Հաճախորդ կամ Օգտատեր՝

Ֆիզիկական անձ կամ անհատ ձեռնարկատեր, որը, Թողարկողի հետ կնքած պայմանագրի և Համակարգի կանոնների համաձայն, Համակարգում մատուցվող ծառայություններից օգտվելու և/կամ ապրանքներ ձեռք բերելու իրավունք է ստանում և այդ նպատակով կարող է օգտագործել նաև թողարկողի կողմից նախապես

հայտարարված և սահմանված պայմանների ու կանոնների հիման վրա իր կողմից ձեռք բերված էլեկտրոնային փողը:

1.5.

Ծառայություն Մատուցող՝

պաշտոնական կայքում ներկայացված իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր, որը վաճառում է ապրանքներ, կատարում աշխատանքներ, մատուցում ծառայություններ, կատարում այլ քաղաքացիաիրավական գործարքներ նաև «Իզի Փեյ» ԷՎՀ-ի

Օգտագործողների համար։

1.6.

Երրորդ անձ`

«Իզի Փեյ» ԷՎՀ-ի Հաճախորդ/Օգտագործող չհանդիսացող ցանկացած ֆիզիկական անձ, անհատ ձեռնարկատեր, իրավաբանական անձ, որը կարող է որևէ քաղաքացիաիրավական հարաբերությունների մեջ գտնվել Հաճախորդի հետ։


1.7.

Վնաս`

Վնասներ են իրավունքը խախտված անձի/Հաճախորդի, Ծառայություն մատուցողի, Համակարգի օպերատորի կամ երրորդ անձանց/ ծախսերը, որ նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար, չստացված եկամուտները, որոնք այդ անձը կստանար քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր/բացթողնվածօգուտ/,ինչպեսնաևոչնյութականվնասը:

1.8.

«Իզի Փեյ» ԷՎՀ-ից օգտվելու

կանոններ՝

Սույն պայմանագրում և «Իզի Փեյ» ԷՎՀ-ի ինտերնետայինկայքէջում պարունակվող կանոններ:

1.9.

Լիցքավորվածգումար կամ Կանխավճար՝

Պայմանագրով նախատեսված վճարման գումար, որը Օգտագործողը վճարում է Համակարգի Օպերատորին, և որի դիմաց Համակարգի Օպերատորը լիցքավորում է Օգտագործողի «Իզի Ուալեթ» հաշվառման հաշիվը։ Լիցքավորումը կատարվում է 1 փոխարժեքով՝ այսինքն մեկ ՀՀ դրամի դիմաց օգտագործողի հաշվառման հաշիվը լիցքավորվում է մեկ միավորով/ՀՀ դրամով։

1.10.

«Իզի Ուալեթ» Միավորներ՝

«Իզի Փեյ» ԷՎՀ–ի շրջանակներում ինտերնետային վճարման միջոց հանդիսացող միավորներ: 1 /մեկ/ «Իզի Ուալեթ» միավորը համարժեք է 1 /մեկ/ՀՀդրամի:

1.11.

Գաղտնաբառ՝

Օգտագործողի կողմից ստեղծվող թվերի և տառերի համակցություն, որը

«Իզի Փեյ» ԷՎՀ-ի կողմից օգտագործվում է որպես Օգտագործողի նույնականացման միջոց և թույլ է տալիս մուտք գործել «Իզի Փեյ» ԷՎՀ և օգտվել «Իզի Փեյ» ԷՎՀ–ում զետեղված տեղեկատվությունից:

1.12.

Փին՝

Քառանիշ թվերի հաջորդականություն, որը «Իզի Փեյ» ԷՎՀ-ի կողմից օգտագործվումէորպեսՕգտագործողինույնականացմանմիջոցևթույլ է տալիս մուտք գործել «Իզի Փեյ» ԷՎՀ և օգտվել «Իզի Փեյ» ԷՎՀ–ում զետեղված տեղեկատվությունից, այն դեպքում երբ հաճախորդը անձամբ չի կատարել ելքհամակարգից։

1.13.

Սակագներ՝

Օպերատորի կողմից սահմանված սակագներ, որոնց հիման վրա միջնորդավճարներ են գանձվում են Հաճախորդից մատուցվող Ծառայությունների դիմաց:

1.14

Պաշտոնականկայք՝

Ինտերնետ ցանցում զետեղված Օպերատորի պաշտոնական կայքը:

1.15.

Ֆինանսական Գործակալ՝

Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկ, օտարերկրյա բանկի մասնաճյուղ կամ դրամական /փողային/ փոխանցումների իրականացմանլիցենզիաունեցողկազմակերպություն, որը Օպերատորի հետ կնքել է պայմանագիր Օպերատորի կողմից պատվիրակված որոշ գործառույթներ իրականացնելու համար /օրինակ՝ հաշվի համալրում, կանխիկ դրամի վճարում ևայլն/:

1.16.

Բջջային հեռախոսահամար

Հաճախորդի կողմից իր բջջային հեռախոսահամարը` որպես հաշվի նույնականացուցիչ, օգտագործելու դեպքում բջջային օպերատորի կողմից տրամադրված GSM համար:

1.17.

Բջջային հավելված

Android կամ iOS օպերացիոն հենքերի հիման վրա մշակված հավելված, որի միջոցով հասանելի է դառնում Հաշվի կառավարումը, Ծառայություններիցօգտվելը, ինչպես նաև Հաճախորդի և Օպերատորի միջև տեղեկատվության /այդ թվում՝ էլեկտրոնային ծանուցումների/ փոխանակումը:

2. Ծառայություններ

2.1. Օպերատորը համաձայն գործող սակագների մատուցում է Ծառայություններ, իսկ Հաճախորդն օգտվում է Ծառայություններից՝ գործող օրենսդրության, համակարգի կանոնների և Պայմանագրի պայմաններիհամաձայն:

2.2. Ծառայությունների տեսակներ՝

2.2.1. Հաշվիբացում,

2.2.2. Հաշվի ընթացիկ սպասարկում,

2.2.3. Հաշվիհամալրում,

2.2.4. Էլեկտրոնային Փողերիփոխարկում/մարում,

2.2.5. մուտքային և ելքայինփոխանցումներ,

2.2.6. վճարումներ ԾառայությունՄատուցողներին,

2.2.7. Հաշվի մնացորդի և կատարված գործառնությունների մասին տեղեկատվությանտրամադրում,

2.2.8. Վեբ-կայքում նկարագրված այլծառայություններ:

2.3. Ծառյությունը հասանելի է 24/7 և առցանց ռեժիմով։ Ծառայությունների տեսակները, դրանց մատուցման եղանակները, հնարավոր գործառույթները,ժամկետներըզետեղվումեն ԷՎՀ-ի տիրույթում,պաշտոնականկայքիհրապարակայինմասում և ներկայացվում են Օպերատորիմասնաճյուղերում։

3. Օգտատերերի նույնականացում, Հաշվի կառավարում, Հաշվով կատարվողգործառնություններ

3.1. Օպերատորի կողմից այլ բան սահմանված չլինելու և/կամ ծրագրային արտոնություններ չսահմանելու դեպքում` Հաճախորդը կարող է ունենալ միայն մեկ գործող գրանցում Համակարգում և, համապատասխանաբար, մեկ գործող «Իզի Ուալլեթ» հաշվառման հաշիվ: Եթե Օպերատորը պարզում է, որ միևնույն անձի համար Համակարգում բացվել ենմեկից ավելի հաշիվներ, ապա Օպերատորը կարող է ծանուցմամբ անմիջապես դադարեցնել համապատասխան Պայմանագրերից որևէ մեկը կամբոլորը:

3.2. ԷՎՀ-ի տիրություն հաշվառման հաշվի գրանցման համար և այդ նպատակով անհրաժեշտ է Հախախորդին պատկանող բանկային հաշվի կցում Հաշվառման հաշվին։ Սույն կետի իմաստով, Հաշվառման հաշիվը համարվում է գրանցված բացառապես Հաճախորդին պատկանող բանկային հաշիվը Հաշվառման հաշվին կցելու պայմաններում։ ԷՎՀ-ի բջջային հավելվածի և/կամ «վեբ» տարբերակի ներբեռնման, գործարկման, անձը հաստատող փաստաթղթի միջոցով նույնականացում անցնելու գործողությունները կատարելու, սակայն բանկային հաշիվ չկցելու դեպքում ԷՎՀ-ի Հաշվառման հաշիվ ըստ էության չի ձևավորվում։ :

3.2.1 Սույն կանոնների 3․2 կետի երկրորդ պարբերությամբ սահմանված դեպքում ԷՎՀ-ի բջջային հավելվածը ներբեռնած, գործարկած և/կամ էՎՀ-ի «վեբ» տարբերակով մուտքագրման դեպքում հնարավորություն է ստեղծվում ծանոթանալու ԷՎՀ-ի տիրույթին, մատուցվող ծառայություններին և դրանցից օգտվելու համար անհրաժեշտ տեղեկություններին, սակայն գործարք կատարել հնարավոր չէ։

:

3.2.2 Սույն կանոննենրի 3․2 կետով սահմանված կարգով բանկային հաշիվ կցած Հաճախորդը համարվում է ԷՎՀ-ի Հաշվառման հաշիվը պատշաճ գործարկած և հասանելիություն է ստանում ԷՎՀ-ով գործարքներ կատարելուն։ Ընդ որում, ժամանակի ցանկացած պահի սույն կետով սահմանված հաշվառման հաշիվը ապակցագրելու կամ այլ ձևով հեռացնելու դեպքում Հաճախորդի կարգավիճակն ինքնաշխատ կարգով համապատասխանեցվում է սույն կանոնների 3․2․1 կետով սահմանված պայմաններին։Սույն կանոնների 3․2 կետով սահմանված կարգով Հաշվառման հաշվի գրանցումից հետո Հաշվառման հաշվին կարող են կցվել նաև այլ բանկայն հաշիվներ։

3.2.3 ԷՎՀ-ի միջոցով գործարքներ կատարելու պայմանների, գործարքների չափերի, Հաշվառման հաշվի մնացորդի առավելագույն չափի և Հաշվառման հաշվի օգտագործման համար անհրաժեշտ պայմանների մասին Հաճախորդը ծանուցվում է ԷՎՀ-ի Հաշվառման հաշվի միջոցով։ :

3.2.4 :

3.3. ԷՎՀ-ի բջջային հավելվածը ներբեռնելուց և գործարկելուց հետո Օգտատերը որպես լրացուցիչ գործիք ինքնաշխատ կերպով ստանում է առցանց նույնականացվելու հրահանգը: Օգտատիրոջ նույնականացման համար անհրաժեշտ է վերջինիս կողմից անձը հաստատող փաստաթուղթը լուսանկարել տվյալ բջջային հեռախոսում ներկառուցված տեսախցիկի միջոցով՝ ապահովելով լուսանկարներում առկա պատկերների հստակությունը և տեքստի ընթեռնելի լինելը (ՀՀ հին նմուշիանձնագրի պարագայում անհրաժեշտ է լուսանկարել անձնագրի MRZպարունակողլուսանկարով և հաշվառման հասցեի նշումով էջերը, կենսաչափական անձնագրի դեպքում՝ MRZ պարունակողլուսանկարով էջը,նույնականացման քարտի դեպքում՝ երկու կողմերը):

3.4. Օգտատիրոջ կողմից սույն գլխի 3.3 կետում նշված լուսանկարները ներբեռնելուց հետո Համակարգի Օպերատորը «Էկենգ» ՓԲԸ-ի կողմից կառավարվող «ԷԿԵՆԳ» իսկորոշման համակարգի համապատասխան տվյալների բազաների միջոցով ստանում է Օգտատիրոջ նույնականացման համար անհրաժեշտ բոլոր տվյալները՝ ըստ Օգտատիրոջ կողմից ներբեռնված լուսանկարներին առկա տվյալների: Ընդ որում, սույն պայմանագրի հաստատումը Օգտատիրոջ կողմից հանդիսանում է վերջինիս համաձայնությունը՝ «ԷԿԵՆԳ» իսկորոշման համակարգի միջոցով տվյալ օգտատիրոջ վերաբերյալ հարցումներ կատարելու, անձնական տվյալներ ստանալու, մշակելու, պահպանելու, փոխանցելուհամար:

3.5. Եթե «ԷԿԵՆԳ» իսկորոշման համակարգի տվյալների համապատասխան բազաներում առկա չէ Օգտատիրոջ ՀԾՀ-ն, ապա առցանց նույնականացման գործընթացը համարվում է ընդհատված: Տվյալ դեպքում Օգտատերը պարտավոր է ժամանել Համակարգի Օպերատորի գլխամասային գրասենյակկամ Համակարգի Օպերատորի մասնաճյուղեր (ցանկը և հասցեները ներկայացված են Համակարգի Օպերատորի կայքում www.easypay.am)՝ տեղում նույնականացումն անցնելու համար:

3.6. «ԷԿԵՆԳ» իսկորոշման համակարգի միջոցով համապատասխան տվյալները Համակարգի Օպերատորի կողմից ստանալուց հետո Օգտատերը ստանում է ինքնաշխատ հրահանգ տեղում ինքնալուսանկար կատարելու և այն ներբեռնելու համար:

3.7. Սույն գլխի 3.3 կետում նշված և Օգտատիրոջ կողմից ներբեռնված անձը հաստատող փաստաթղթում պատկերված լուսանկարը Համակարգի Օպերատորի կողմից համեմատվում է 3.6 կետում նշված ինքնալուսանկարի հետ: Լուսանկարներին նույն անձի պատկերված լինելու պարագայում Օգտատերը համարվում է նույնականացված՝ ըստ անձը հաստատող փաստաթղթի:ՀՀ քաղաքացի չհանդիսացող, սակայն ՀՀ-ում կացության կարգավիճակ և ՀԾՀ ունեցող կամ կացության կարգավիճակ չունեցող, սակայն ՀԾՀ ստացած օտարերկրացիները կարող են սույն պայմանների 3․3-․3․6 կետերով սահմանված կարգով նույնականացվել՝ Օպերատորի կողմից լրացուցիչ պայմանների ու պահանջների կիրառմամբ, որոնց մասին օտարերկրացի Հաճախորդը ծանուցվում է լրացուցիչ։ Սույն կետով սահմանված օտարերկրացի առանձին խմբի Հաճախորդների նույնականացման գործընթացը կարող է սահմանափակվել կամ չկիրառվել Օպերատորի հայեցողությամբ, ինչպես նաև կարող են կիրառվել այլ սահմանափակումներ։

3.8. Էլեկտրոնային եղանակով Հաճախորդին նույնականացնելու և Հաշվառման հաշվի կառավարումը թույլատրելուհամարՀաճախորդինկարողենտրամադրվելհամարներ,կոդեր,գաղտնաբառեր

/փին/ կամ այլ վավերապայմաններ:

3.9. Հաշիվը կառավարվում է բջջային հավելվածի միջոցով կամ այլ տեխնիկական միջոցների կիրառմամբ:

3.10. Յուրաքանչյուր էլեկտրոնային փոստի հասցե կամ բջջային հեռախոսահամար կարող է օգտագործվել միայն մեկՀաշվառման հաշվովԾառայություններ ստանալու համար՝ Օպերատորի կողմից այլ պայմաններ կիրառված չլինելու դեպքում: Ընդ որում, Հաճախորդի կողմից նշված էլեկտրոնային փոստի հասցեի միջոցով Օպերատորին ուղարկված հաղորդագրությունները՝ ներառյալ դիմումները, պահանջները, գնահատվելու են որպես ուղարկված Հաճախորդի կողմից և դրանց կարող է ընթացք տրվել Օպերատորի կողմից առանց Հաճախորդի կողմի ուղարկված լինելու փաստի լրացուցիչ ստուգման։

3.11. Օպերատորը Հաճախորդի հետ կանխիկ դրամով գործառույթներն իրականացնում է իր մասնաճյուղերի,վճարումների ընդունմանտերմինալների և Ֆինանսական Գործակալների միջոցով, ինչպես նաևօրենքով չարգելվածայլ ձևերով:

3.12. Օպերատորի մասնաճյուղերում կամ Ֆինանսական Գործակալների միջոցով որևէ գործարք կատարելու համար գործարք կատարող անձից կարող է պահանջվել ներկայացնել ինքնությունը հաստատող փաստաթուղթ, որի չներկայացման դեպքում գործարքիկատարումըկարողէմերժվել:

3.13. Օպերատորն իրավունք ունի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված չափահասությանտարիքըչբոլորած Հաճախորդիցպահանջել, որպեսզի իր գործողությունները հաստատվեն նրա օրինական ներկայացուցչի կողմից, եթե առկա չեն իրավական հիմքեր Հաճախորդին լրիվ գործունակ ճանաչելուհամար:

3.14. Հաճախորդից և հօգուտ վերջինիս երրորդ անձանցից ստացված կանխիկ և անկանխիկ դրամի դիմաց Օպերատորը թողարկում է էլեկտրոնային փողի միավորներ և հաշվեգրում է այն Հաճախորդի Հաշվռման հաշվին՝ ՀՀ գործող օրենսդրությամբ սահմանված կարգով: Հաճախորդի Հաշվառման հաշիվը կարող է համալրվել նաև այլ Հաճախորդների Հաշվառման հաշիվնեռրից փոխանցված միջոցների հաշվին, ինչպես նաև օրենսդրությամբ չարգելված այլ եղանակներով:

3.15. Օպերատորի կողմից թողարկված Իզի Ուալլեթի միավորների գործողության ժամկետը չի սահմանափակվում, բացառությամբ Պայմանագրի 3.12 կետով սահմանվածդեպքերի:

3.16. Բոլոր կանխիկ մարումները կլորացվում են դեպի ներքև՝ մինչև Հայաստանի Հանրապետությունում շրջանառվող մանրադրամի նվազագույն անվանականարժեքը:

3.17. Փոխանցում, վճարում կամ մարում կատարելու Հաճախորդի կարգադրությունը կատարվում է միայն այն դեպքում, եթե Հաշվառման հաշվի մնացորդը բավարար է Հաճախորդի կարգադրությունն ամբողջ ծավալով կատարելու համար` հաշվի առնելով նաև Օպերատորի վարձատրությունը: Այլապես նման գործառնությունների կատարումը մերժվում է: Գործառնությունների կատարումը կարող է մերժվել Օպերատորի կողմից նաև այն դեպքերում,եթե.

3.17.1. դրանցկատարմանարդյունքումկարողէխախտվել օրենսդրությունըկամՕպերատորի կողմից սահմանված պահանջները (այդ թվում` խախտվել Օպերատորին կամ երրորդ անձի իրավունքները կամ օրինականշահերը),

3.17.2. դրանց կատարումը հնարավոր չէ Օպերատորից անկախպատճառով,

3.17.3. օրենսդրությամբ կամ Պայմանագրով սահմանված այլդեպքերում:

3.18. Հաճախորդը կարող է Օպերատորի կողմից սահմանված կարգով Ծառայություններ Մատուցողներին տալ Հաշվից անակցեպտ գանձում կատարելու իրավունք, և նման դեպքում անակցեպտ գանձման պահանջները ենթակա կլինեն կատարման նույն եղանակով, ինչպես դրանք այլապես կկատարվեին Հաճախորդից համապատասխան կարգադրություններ ստանալու դեպքում:

3.19. Օպերատորի /այդ թվում` Ֆինանսական Գործակալի/ սխալի պատճառով Հաճախորդի Հաշվին հաշվեգրված գումարները /այդ թվում` ավել գումարները/ կարող են Օպերատորի կողմից անակցեպտ կարգով հետ գանձվել Հաշվից՝ ծանուցելով Հաճախորդին: Եթե Հաշվի մնացորդը բավարար չէ սխալմամբ հաշվեգրված գումարն ամբողջությամբ վերականգնելու համար, Օպերատորըոչուշ,քանսխալըթույլտալուօրվանից հաշված30/երեսուն/օրացուցայինօրվա ընթացքում Հաճախորդին ներկայացնում է տարբերությունը վերադարձնելու պահանջ, և Հաճախորդը պարտավոր է 15 /տասնհինգ/ օրացուցային օրվա ընթացքում վերադարձնել համապատասխանգումարը:

3.20. Հաճախորդը պարտավոր է լինել բարեխիղճ և համաձայնել վերադարձնել երրորդ անձանց կողմից իր Հաշվին սխալմամբ փոխանցված/վճարված գումարները, բացառությամբ այն դեպքերի, երբ նման երրորդ անձինք ունեն դրամական պարտավորություն Հաճախորդի նկատմամբ կամ նման պարտավորություն կառաջանա գումարների վերադարձմանդեպքում:

3.21. Հաճախորդի կողմից սխալմամբ մեկ այլ Հաճախորդի կամ Ծառայություն Մատուցողի փոխանցված/վճարված միջոցները կարող են հետ վերադարձվել միայն այդ այլ Հաճախորդի կամ Ծառայություն Մատուցողիհամաձայնությամբ:

3.22. Այլ Հաճախորդի կամ Ծառայություն Մատուցողի փոխանցում/վճարում կատարելու մասին ՀաճախորդիկարգադրությունըհամարվումէՕպերատորիկողմիցկատարվածայնպահից,երբ համապատասխան միջոցները դուրս են գրվում փոխանցում/վճարում կատարող Հաճախորդի Իզի Ուալլեթից և հաշվեգրվում են ստացող Հաճախորդի կամ Ծառայություն Մատուցողի Իզի Ուալլեթին:

3.23. Այլ ֆինանսական կազմակերպության կողմից սպասարկվող հաշիվներին և/կամ հաճախորդներին ոչ առցանց փոխանցում կատարելու մասին Հաճախորդի կարգադրությունը համարվում է Օպերատորի կողմից կատարված այն պահից, երբ համապատասխանմիջոցները դուրս են գրվում փոխանցող Հաճախորդի Հաշվառման հաշվից, փոխարկվում Օպերատորի կողմից և նմանայլկազմակերպությանըփոխանցելունպատակովդուրսգրվում Օպերատորիբանկային հաշվից՝ գործարքի անհրաժեշտ մանրամասները պարունակողկարգադրությամբ:

3.24. Պայմանագրի լուծման դեպքում Օպերատորը Հաճախորդի պահանջով մարում է Իզի Ուալլեթի դրական մնացորդը կամ փոխանցում է այն այլ Հաճախորդի Իզի Ուալլեթին` համապատասխան Սակագների և այլ պայմաններիկիրառմամբ:

3.25. Օպերատորի և Հաճախորդի միջև այլ պայմանավորվածության բացակայության դեպքում, Հաճախորդին մատուցած Ծառայությունների համար Օպերատորը Հաճախորդից ստանում է վարձատրություն՝ համաձայն սակագների՝ անակցեպտ կարգով գանձելով այն Հաճախորդի Հաշվառման հաշվից:

3.26. Հաշվառման հաշվով կատարված բոլոր գործարքների մասին անհրաժեշտ տվյալներն արտացոլվում են բջջային հավելվածի Պատմություն Բաժնում, իսկ նախատեսված դեպքերում դրանց մասին հաղորդագրություն է ուղարկվում Հաճախորդի կողմից նշված էլեկտրոնային փոստի հասցեին և/կամ բջջային հեռախոսահամարին:

3.27. Ծառայությունների հասանելիության և կատարման ժամերը սահմանվում են Ծառայություններից ՕգտվելուԿանոններով:

4. Կողմերի իրավունքներն ուպարտավորությունները

4.1. Հաճախորդն իրավունք ունի`

4.1.1. օգտվել Ծառայություններից Պայմանագրի պայմաններինհամապատասխան,

4.1.2. ստանալ տեղեկատվություն առաջարկվող Ծառայությունների, դրանց նկատմամբ կիրառվող սակագների և այլ պայմաններիմասին,

4.1.3. ստանալ տեղեկատվություն Հաշվով կատարված բոլոր գործառնություններիվերաբերյալ,

4.1.4. Պայմանագրով նախատեսված կարգով ցանկացած ժամանակ պահանջել Օպերատորից մարել կամ այլ կերպ տնօրինելՀաշվիմնացորդը՝ ՀՀ գործող օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան։

4.2. Հաճախորդը պարտավոր է`

4.2.1. Օպերատորին տրամադրել ճշգրիտ տեղեկատվություն և վավեր փաստաթղթեր /բնօրինակի պատճեներ/, ինչպես նաև անհապաղ տեղեկացնել Օպերատորին այդ տեղեկատվությանփոփոխման դեպքում,

4.2.2. Ծառայություններից օգտվել անձամբ և բացառապես օրինական նպատակների համար: Հաճախորդը պատասխանատվություն է կրում նաև երրորդ անձանց իրՀաշվառման հաշվիտվյալների տրամադման և, հետևաբար, երրորդ անձանց կողմից իրՀաշվառման հաշվիմնացորդի կամ Հաշվին կցված բանկային հաշվին /հաշիվներին/ հասանելի միջոցների օգտագործամբ կատարված գործարքներիհամար:

4.2.3. Ձեռնպահ մնալ Օպերատորի պաշտոնական կայքը կամՀաշվիկառավարման համար օգտագործվողայլմիջոցներըՊայմանագրովչնախատեսվածորևէեղանակով օգտագործելուց,

4.2.4. Պարբերաբար ստուգել պաշտոնական կայքի Անձնական Բաժնում զետեղված տեղեկատվությունը,

4.2.5. Անմիջապես հայտնել Օպերատորին հայտնաբերված բոլոր անհամապատասխանությունների և արտասովոր հանգամանքների մասին և, մասնավորապես, բջջային հավելվածի որևէ ծանուցման կամ կարգադրության սխալ լինելու կամ արտացոլված չլինելուդեպքում,

4.2.6. ԱպահովելՀաշվիկառավարման վավերապայմանների /գաղտնաբառեր, PIN-կոդեր/ գաղտնիությունը և պաշտպանվածությունը չարտոնվածօգտագործումից,

4.2.7. Հաշվիկառավարման համար օգտագործվող բջջային հեռախոսահամարի փոփոխման, կորստի կամ այլ կերպով Հաճախորդի տիրապետումից դուրս գալու դեպքում` անհապաղ տեղեկացնել Օպերատորին` վերջինիս Թեժ Գծի ծառայության միջոցով կամ անձամբ ներկայանալով Օպերատորիմասնաճյուղ:

4.2.8. Օգտատիրոջ կողմից նույնականացման համար հիմք ծառայած անձը հաստատող փաստաթղթի փոփոխության դեպքում անհապաղ տեղեկացնել Օպերատորին՝ տրամադրելով անձը հաստատող փոփոխված փաստաթղթի կրկնօրինակը: Սույն կետով սահմանված պարտավորությունը պատշաճ կարգով չկատարելուց կամ պատշաճ կարգով չկատարելուց բխող բոլոր ռիսկերը կրում է Հաճախորդը:

4.3. Օպերատորն իրավունք ունի․

4.3.1. մերժել որևէ գործարք և կասեցնել բոլոր Ծառայությունները կամ դրանց որևէ մասը` սխալ, խախտում կամ կեղծիք հայտնաբերելու դեպքում, ինչպես նաև այն դեպքերում, երբ Օպերատորի մոտ կասկած է հարուցում գործարքի օրինականությունը կամՀաշվառման հաշվիկառավարման վավերապայմանների պաշտպանվածությունը չարտոնված օգտագործումից, անակցեպտ կարգով գանձել Հաճախորդի հաշվառման հաշվին առկա ֆինանսական միջոցները՝ ի մարում Հաճախորդի կողմից Օպերատորի նկատմամբ ձևավորված պարտավորության և/կամ պատճառված վնասի հատուցման,

4.3.2. ԱրգելափակելՀաշվառման հաշվիկառավարման վավերապայմանները /այդ թվում` նույնականացուցիչները/ և/կամ/ պահանջել Հաճախորդից փոփոխել դրանք /եթե Հաշվի կառավարման վավերապայմանների պաշտպանվածությունը չարտոնված օգտագործումից Օպերատորի մոտ կասկած է հարուցում կամ առկա է հավաստի փաստաթուղթ, որ դրանք պատկանում են/ այլանձի,

4.3.3. Հաճախորդի կողմից այնպիսի գործողություններ թույլ տրվելու դեպքում, որոնց արդյունքում կարող է վնաս պատճառվել Օպերատորին, երրորդ անձի կամ պետությանը, նման գործողությունը հայտնաբերելու պահից հաշված 1 (մեկ) ամսվա ընթացքում մերժել Հաշվից մարում, փոխանցում կամ վճարում կատարելու Հաճախորդի կարգադրությունները և պահանջները,կասեցնել Ծառայությունները, եթե դա անհրաժեշտ է Օպերատորի, Հաճախորդի, երրորդ անձանց կամ պետության իրավունքների և օրինական շահերի պաշտպանությանկամ սույն կետով սահմանված կասկածելի իրավիճակի էական պայմանների որոշակիացմանհամար,

4.3.4. Դադարեցնել Ծառայությունների մատուցումը՝ Պայմանագրի լուծման մասին Հաճախորդին ծանուցելուպահից,

4.3.5. Ձեռք բերել, մշակել և պահպանել տեղեկատվությունՀաշվառման հաշվիկառավարման համար օգտագործվող տեխնիկական միջոցներիմասին,

4.3.6. ելնելով օրենսդրության փոփոխությունից կամ տեխնիկական անհրաժեշտությունից՝փոփոխելՀավառման հաշվինույնականացուցիչներին ներկայացվող պահանջները կամ այլ պայմանները` նախօրոք այդ մասին ծանուցելովՀաճախորդին:

4.3.7. Հաճախորդների և նրանց նույնականացնող փաստաթղթերի տվյալների պարբերական մոնիտորինգի ընթացքում հայտնաբերված վավերականության ժամկետը լրացած անձը հաստատող փաստաթղթերովՕգտատերերին տեղեկացնել փոփոխված փաստաթղթերը ներկայացնելու անհրաժեշտության մասին::

4.3.8. Գործարքների կատարման համար ներդնել լրացուցիչ պաշտպանական գործիքներ:

4.3.9. Սառեցնել Հաշվառման հաշվին առկա մնացորդի գումարի չափը և կասեցնել Ծառայությունները մինչև 30 /երեսուն/ օր ժամկետով Հաշվառման հաշվի միջոցով որևէ ոչ իրավաչափ գործողության կասկածի դեպքում։ Սույն կետով սահմանված ժամկետը կարող է միակողմանիորեն երկարաձգվել՝ համապատասխան հիմքերի և հիմնավորումների առկայության դեպքում, որոնց մասին Հաճախորդը ծանուցվում է։

4.4. Օպերատորը պարտավորէ՝

4.4.1. Համակարգի օպերատորը պարտավոր է սահմանել Օգտագործողի նույնականացման պատշաճ ուսումնասիրության ընթացակարգ՝ համաձայն «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կամ առևտրային բանկերի կողմից թողարկված վճարային քարտի միջոցով նույնականացման ընթացակարգի՝ բացառությամբ Ֆինանսական Միջոցառումների Աշխատանքային Խմբի (FATF) կողմից հրապարակված բարձր ռիսկային երկրների առևտրային բանկերի կողմից թողարկված վճարայինքարտերի:

4.4.2. Գործադրելանհրաժեշտմիջոցներառկատեխնիկականհնարավորություններիսահմաններում Ծառայություններից օգտվելու հնարավորությունը և Ծառայությունների պատշաճ որակն ապահովելուհամար։

4.4.3. ՀաճախորդինտրամադրելտեղեկատվությունՀաշվառման հաշվիցկատարվածգործարքներիևՀաշվառման հաշվում առկամնացորդիվերաբերյալ:

4.4.4. Կանխավճարը Օգտագործողի կողմից բանկային փոխանցման միջոցով կատարելու դեպքում` բանկային փոխանցման փաստաթղթում նշված տվյալները Համակարգի Օպերատորի մոտ եղածտվյալներիհետչհամապատասխանելուդեպքում փոխանցվածգումարըհետփոխանցել այդ փաստաթղթերում նշվածվավերապայմաններով կամ կապ հատատել Օգտագործողի հետ տվյալների ճշգրտման և գործարքի դրական ավարտի ապահովման համար։

4.4.5. Միջոցներ ձեռնարկել «Իզի Փեյ» ԷՎՀ-ի միջոցով փոխանակվող ինֆորմացիայի գաղտնիության և երրորդ անձանց չլիազորված մուտքերից, օգտագործումից և/կամ բացահայտումից պաշտպանելուուղղությամբ:

4.4.6. Վեճերի ծագման դեպքում` Օգտագործողի խնդրանքով տրամադրել կնիքով հաստատված տեղեկանք Օգտագործողի կողմից ԷՎՀ-ի միջոցով կատարված գործարքի մասինև

ԷՎՀ-ի կողմից համապատասխան ապրանքի և/կամ ծառայության դիմաց փաստացիկատարված վճարման մասին:

4.4.7. Օգտագործողին տեղեկացնել բոլոր այն հանգամանքների առաջացման, փոփոխման կամ վերացման մասին, որոնք էական նշանակություն ունեն սույն պայմանագրի կատարման համար` մասնավորապես պաշտոնական կայքէջում հրապարակել սակագները և պարբերաբար թարմացնել ծառայությունների ցանկը, հրապարակել համակարգի կանոնները ևայլն:

4.4.8. ՏասըաշխատանքայինօրվաընթացքումՕպերատորիներքինընթացակարգումնշված կարգովուսումնասիրել և լուծում տալհաճախորդների ներկայացրածբողոք-պահանջներին:

4.4.9. Իրականացնել սույն պայմանագրով և Համակարգի Օպերատորիհամակարգի կանոններով, այլ իրավական ակտերով սահմանվածպարտավորություններ:

5. Պատասխանատվություն

5.1 Հաշվառման հաշվի կառավարման վավերապայմանների կորստյան, ինչպես նաև դրանքերրորդանձանց հայտնիդառնալուկասկածի դեպքերում,Հաճախորդըպարտավոր էՕպերատորի կողմից սահմանված կարգով անհապաղ տեղեկացնել Օպերատորին: Մինչև վավերապայմանների արգելափակումը կամ փոփոխումը Հաճախորդը կրում է դրանց չարտոնված օգտագործման անբարենպաստ հետևանքների ռիսկերը, այդ թվում,կրում է պատասխանատվություն Օպերատորին պատճառված վնասների համար:

5.2 Օպերատորը չի կրում Հաճախորդի և երրորդ անձանց, այդ թվում,Ծառայություն Մատուցողների միջև հարաբերությունների բնույթը և դրանց օրինականությունը ստուգելու պարտավորություն:

5.3 Այլբանհստակսահմանվածչլինելուդեպքում,Օպերատորը պատասխանատվությունչիկրում Ծառայություն Մատուցողների պարտավորությունների համար և չի կարող երաշխավորել վերջիններիս կողմից առաջարկվող ծառայություների համապատասխանությունն օրենքի պահանջներին կամ դրանց նկարագրությանը, ծառայություների որակը, քանակը, մատուցման ժամկետները կամ այլ պայմանները: Համապատասխանաբար, Օպերատորը չի ընդունում Ծառայություն Մատուցողների կողմից թույլ տրված հնարավոր խախտումներին վերաբերող բողոքներ կամ կատարված վճարումների վերադարձմանպահանջներ:

5.4 Յուրաքանչյուր Կողմ պատասխանատվություն է կրում Պայմանագրի կատարման ընթացքում մյուս Կողմին պատճառված իրական վնասների համար: Կողմերը հրաժարվում են և զերծ են պահում միմյանց անուղղակի վնասների և բաց թողնված օգուտների հատուցման պահանջներից: Օպերատորի պատասխանատվության չափը ցանկացած դեպքում չի կարող գերազանցել նման պատասխանատվության առաջացման համար հիմք ծառայած հանգամանքի տեղի ունենալու պահի դրությամբ Հաշվի մնացորդի չափը: Օպերատորը պատասխանատվություն չի կրում ոչ իր մեղքով առաջացած խափանումների, սխալների և իրավախախտ գործողությունների համար, ինչպես նաև Պայմանագրով նախատեսված հիմքերով,այդթվում՝Համակարգիտեխնիկականսպասարկմանաշխատանքներիկատարմանժամանակ՝Ծառայությունները կասեցնելու կամ դադարեցնելու ցանկացած հետևանքների համար:

5.5 Հաճախորդը ինքնուրույն է կրում բոլոր ռիսկերը, որոնք կարող են առաջանալ Օպերատորի կողմից սահմանված պայմանները խախտելու, ինչպես նաև վերջինիս խորհուրդներին և ցուցումներին չհետևելուարդյունքում:

6. Գաղտնիություն, տեղեկատվությանպահպանում

6.1 Կողմերն ապահովում են Պայմանագրի շրջանակներում միմյանց միջև փոխանակվող տեղեկատվությանպաշտպանվածությունը:

6.2 Օպերատորն ապահովում է Հաճախորդի անձնական տվյալների, Հաշվով կատարված գործարքների,Հաշվիմնացորդիևայլտեղեկատվությանգաղտնիությունը:Տեղեկատվությունը կարողէբացահայտվելՕպերատորիկողմից բացառապեսայնդեպքերում ևայնծավալով,որը պահանջվում է օրենքով, անհրաժեշտ է Ծառայությունների մատուցման համար, կամ անհրաժեշտ է Օպերատորի խախտված իրավունքի օրինական /այդ թվում դատական/պաշտպանության համար: Բոլոր այլ դեպքերում նման տեղեկատվությունը կարող է բացահայտվել միայն Հաճախորդի համաձայնությամբ կամ կարգադրությամբ: Օպերատորն իրավունք ունի որևէ վճարում ստացող անձին բացահայտել նրան վճարում կատարած անձի անձնական տվյալները և վճարման գործարքին վերաբերողմանրամասնությունները:

6.3 Պայմանագրի նպատակների համար գաղտնի չի համարվում այն տեղեկատվությունը, որը կարող էր ստացվել այլ եղանակով առանց գաղտնիության պահանջներիխախտման:

6.4 Հաշվառման հաշվով կատարված գործարքների վերաբերյալ տեղեկատվությունը և փաստաթղթերը Օպերատորը, ողջամտության սկզբունքից ելնելով, պահպանում է համապատասխան Պայմանագրի լուծման ամսաթվից հաշված առնվազն 5 (հինգ) տարի ժամկետով: Օպերատորը կարող է սահմանափակել պաշտոնական կայքի Անձնական Բաժնում արտացոլվող տեղեկատվության վաղեմությունը սահմանված այլ ժամկետով: Պայմանագիրը դադարեցնելուց հետո Հաշվառման հաշվով կատարված գործարքների վերաբերյալ տեղեկատվությունը չի պահպանվում ԱնձնականԲաժնում:

6.5 Բջջային հեռախոսի միջոցով Իզի Ուալլեթը կառավարելու հնարավորությունից օգտվելու դեպքում, նման ցանկությունը հայտնելու փաստով համարվում է, որ Հաճախորդը լիազորել է Օպերատորին դիմել բջջային կապի համապատասխան օպերատորին կամ այլ անձանց և ստանալհաստատում առայն,որհամապատասխանբջջային հեռախոսահամարըհատկացված է Հաճախորդին, ինչպես նաև տեղեկացվել հեռախոսահամարի անջատման, փոփոխման, այլ անձի հատկացման կամ դրա սպասարկման պայմանագրի լուծման դեպքերում: Հաճախորդի կողմից բջջային հեռախոսահամարի օգտագործման կասեցման կամ դադարեցման մասին երրորդ անձից ստացված տեղեկատվության հիման վրա Օպերատորն իրավունք ունի, սակայն պարտավոր չէ, արգելել բջջային հեռախոսահամարի օգտագործմամբ Հաշվառման հաշվի կառավարման հնարավորությունը: Օպերատորն իրավունք ունի Հաճախորդից պահանջել գրավոր ապացույց առ այն, որ բջջային հեռախոսահամարը հատկացված էիրեն:

6.6 Հաճախորդը կրում է իր կողմից Օպերատորին տրամադրված տեղեկատվության ոչ ճշգրիտ լինելու բացասական հետևանքներիռիսկերը:

7. Ծանուցումներ

7.1 Պայմանագրով այլ բան նախատեսված չլինելու դեպքում Պայմանագրի շրջանակներում բոլոր ծանուցումները կատարվում են էլեկտրոնային եղանակով՝ բջջային հավելվածիմիջոցով:

7.2 Բացառապես Հաճախորդի հարմարության համար Օպերատորը կարող է նախատեսված դեպքերում ծանուցումների պատճենները կամ դրանց մասին հաղորդագրություններ ուղարկել Հաճախորդի կողմից նշված էլեկտրոնային փոստի հասցեով և/կամ բջջային հեռախոսահամարով:

7.3 Տեխնիկական առանձնահատկություններից ելնելով՝Օպերատորը չի կարող երաշխավորել էլեկտրոնային փոստի հասցեով կամ բջջային հեռախոսահամարով ուղարկված հաղորդագրությունների ստացումը Հաճախորդիկողմից:

7.4 Որևէ պարագայում Բջջային հավելվածի միջոցով ծանուցում տալու հնարավորություն չունենալու դեպքում, Հաճախորդը, ըստ անհրաժեշտության, պետք է կապ հաստատի Օպերատորի հետ՝ վերջինիս Թեժ Գծի ծառայությանը զանգահարելու կամ Օպերատորի մասնաճյուղ այցելելումիջոցով:

8. Անհաղթահարելի ուժի ազդեցություն(ֆորս-մաժոր)

Կողմերը պատասխանատվություն չեն կրում իրենց պարտավորություններն ամբողջությամբ կամ մասամբ չկատարելու կամ դրանց կատարումն ուշացնելու դեպքում, եթե դա հետևանք է ջրհեղեղի, հրդեհի, երկրաշարժի, այլ բնական աղետի, պատերազմական գործողության, զինված հարձակման, պայթյունի, զանգվածայինանկարգությունների, գործադուլի, պետական մարմնի կողմից ընդունված ակտի, մայրուղային ենթակառուցվածքների խաթարման, էլեկտրասնուցմանև/կամ կապիկրճատման կամ թերացած Կողմի վերահսկողությունից դուրս այլ իրադարձության:

9. Կիրառվողօրենսդրությունը

Պայմանագիրը կարգավորվում և մեկնաբանվում է համաձայն Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրության նյութաիրավական նորմերով:

10. Պայմանագրի լեզուն

Պայմանագիրը կնքվում է հայերեն լեզվով և հրապարակվում է ԷՎՀ-ի բջջային հավելվածի գործարկման կարգավորումներից ընտրված լեզվով, , սակայն նման թարգմանությունների և հայերեն տարբերակի միջև որևէ անհամապատասխանության դեպքում գերակայում է հայերեն տարբերակը:

11. Բողոքների ներկայացման ևդիտարկմանկարգը

11.1 Հաճախորդը պարտավոր է ստուգել Հաշվառման հաշվովկատարված գործառնությունները և որևէ անհամապատասխանություն հայտնաբերելու դեպքում Օպերատորին ծանուցել դրանցմասին վճարման պահից առավելագույնը երկու ամսվա ընթացքում։

11.2 Դժգոհություններ կամ առաջարկություններ ունենալու դեպքում` Հաճախորդը կարող է դիմել Օպերատորին` ներկայացնելով գրություններ, այդ թվում` էլեկտրոնային փոստով, այցելելով Օպերատորի մասնաճյուղ կամ զանգահարելով Օպերատորի Թեժ Գծի ծառայություն: Օպերատորը իր կողմից սահմանված կանոնների համաձայն` ընդունում է բողոքների և առաջարկությունների վարման ներքին ընթացակարգեր, որոնք փակցվում են մասնաճյուղներում և տեղադրվում Օպերատորի պաշտոնական կայքէջում: Օպերատորը պարտավոր է արձագանքել ստացված բողոքներին և առաջարկություններին` իր կողմից ընդունված ընթացակարգերով սահմանված կարգով և ժամկետներում՝ պահպանելով օրենսդրությամբ սահմանված պահանջները: Հաճախորդի գրավոր բողոքներին պետք է տրվի գրավոր պատասխան:

12. Վեճերի լուծմանկարգը

12.1 Կողմերը պետք է ձգտեն լուծել ծագած վեճերը բանակցությունների և խորհրդակցությունների միջոցով:

12.2 Վեճը լուծելու մասին փոխադարձ համաձայնության բացակայության դեպքում այն լուծվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանվածկարգով:

13. Պայմանագրի պայմաններիփոփոխումը

13.1 Օպերատորը կարող է սեփական հայեցողությամբ միակողմանի կարգով փոփոխել Պայմանագրի պայմանները`հրապարակելով կիրառելի խմբագրությունը։ : Օպերատորի կողմից Պայմանագրի փոփխոությունների մասին կարող է ներկայացվել լրացուցիչ ծանուցում ԷՎՀ-ի տիրույթում։

13.2 Փոփոխությունների հետ համաձայն չլինելու դեպքում` Հաճախորդը կարող է լուծել Պայմանագիրը` այդ մասին անմիջապես ծանուցելովՕպերատորին:

13.3 Փոփոխությունների հրապարակումից հետոՀաշվառման հաշվով որևէ գործարք կատարելու դեպքում փոփոխությունները համարվում են Հաճախորդի կողմից անվերապահորեն ընդունված:

13.4 Սույն Պայմանգիրը գործում է մինչև Կողմերի կամ նրանցից որևէ մեկի կողմից դրա լուծումը:

13.5 Այլ բան սահմանված չլինելու դեպքում՝ Պայմանագիրը համարվում է կնքված անորոշ ժամկետով:

13.6 Պայմանագիրը կարող է լուծվել Պայմանագրով նախատեսված այլ դեպքերում:





Ներբեռնի՛ր easywallet-ը IOS և Android համակարգերի համար