EasyPay-ը կաջակցի «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի «Nation-Builders» ծրագրին

EasyPay-ը կաջակցի «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի «Nation-Builders» ծրագրին

  • 03 Դեկ, 2021
  • EasyPay


Հայաստանում առավել մեծ թափ է հավաքում կրթության նկատմամբ կորպորատիվ պատասխանատվության մշակույթը, որոնց առաջամարտիկների կազմում է EasyPay-ը՝ միանալով «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի «Nation-Builder»-ների շարքին։

Ծրագիրը նպատակ ունի ապահովելու աջակիցներ Հայաստանի և Արցախի հանրակրթական դպրոցների համար: «Nation-Builders» ծրագրի անդամներն աջակցում են դպրոցներին՝ տրամադրելով «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի Ուսուցիչ-առաջնորդի գործունեության համար անհրաժեշտ ֆինանսական աջակցություն, հոգալով որոշակի տեխնոլոգիական սարքերի ձեռքբերման և աշակերտների կողմից համայնքային նախագծերի ծախսերը։ Հիմնանպատակը մեկն է. ընձեռել Հայաստանի և Արցախի բոլոր երեխաներին հավասար կրթական հնարավորություն։

EasyPay ընկերության մարքեթինգի բաժնի ղեկավար Տիգրան Պարսեղյանի խոսքով, նախագիծը ստեղծում է գործընկերության նոր ձևաչափ՝ նպաստելով մեր երկրի կրթության ոլորտում երկարաժամկետ ներդրման մշակույթի ձևավորմանը՝ հանուն գիտելիքահեն Հայաստանի լավ ապագայի․«Այս համագործակցության կիզակետում երկրի կրթական ոլորտի զարգացումն ու բարելավումն է։ Մենք հավատում ենք, որ կրթության բարձր որակը զարգացած երկիր ունենալու, ինչպես նաև գիտակից հասարակություն ձևավորելու կարևոր նախապայման է։ EasyPay ընկերության ներդրումը միտված է աջակցել ՀՀ հեռավոր համայնքների դպրոցներին և աշակերտներին՝ օգնելով նրանց կայանալ ու խոսել աշխարհի հետ կրթվածության հավասար մակարդակներում»։

«Աշխարհն ու մարդուն ավելի լավը դարձնելու համար չկա առավել արդյունավետ միջոց, քան՝ կրթությունը։ Կրթությունն այն անկյունաքարն է, որի վրա կառուցվում է հաջող պետությունն ու հասարակությունը։ Մինչդեռ Հայաստանում և Արցախում բազմաթիվ երեխաներ զրկված են կրթության հավասար իրավունքից։ Այս խնդրի լուծմանն է ուղղված «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի և EasyPay-ի միջև կարևոր համագործակցությունը։ Վստահ ենք, որ ջանքերի միատեղումը կօգնի կրթությունն առավել հասանելի դարձնել մեր գյուղական համայնքներում ապրող աշակերտի համար, իսկ Ուսուցիչ-առաջնորդներին թույլ կտա խթանել նախաձեռնողականությունը համայնքի տարբեր շերտերում»,- հավելեց «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի հանրային համագործակցության բաժնի ղեկավար Վարդան Ղափլանյանը։


Ներբեռնի՛ր easywallet-ը IOS և Android համակարգերի համար