Ֆուտբոլային խաղարկություն՝ ֆուտբոլային տոնին

Ֆուտբոլային խաղարկություն՝ ֆուտբոլային տոնին

  • 01 Դեկ, 2022
  • EasyWallet

Էլ ի՞նչ ֆուտբոլային առաջնություն առանց մրցակցության։

Սա ասելով՝ նկատի չունենք ֆուտբոլային թիմերի միջև ընթացող պայքարը։ Հիմա կտեղեկանաս էկրանից այն կողմ գտնվող ու մարզադաշտում երկրպագող մարդկանց ու, ամենակարևորը, քեզ ներառող թեժ մրցակցության մասին։

2022 թ․-ի դեկտեմբերի 3-ից դեկտեմբերի 18-ը մասնակցիր Ֆուտբոլի աշխարհի առաջնությանն ընդառաջ կազմակերպված խաղարկությանը։ Մանրամասների համար շարունակիր կարդալ։

Ինչպե՞ս մասնակցել

1/8-րդ եզրափակչից սկսած՝ ամեն խաղից առաջ մեր ֆեյսբուքյան էջում կտեղադրվի խաղին վերաբերող հրապարակում։ Խաղի սկսվելուց առաջ հրապարակման մեկնաբանություններում գրիր, թե, ըստ քեզ, որ երկրի հավաքականը կհաղթի տվյալ խաղը։ Եթե ճիշտ պատասխանես, կստանաս 3 միավոր։

Խաղից առաջ հրապարակմամբ կիսվելու դեպքում կստանաս 2 միավոր, իսկ հրապարակումը հավանելու (like կոճակը սեղմելու) դեպքում՝ ևս 1 միավոր։

Ամփոփենք․ բոլոր քայլերը ճիշտ կատարելու դեպքում յուրաքանչյուր մասնակից կստանա 6 միավոր։ Հաղթող թիմի անունը չնշելու կամ ճիշտ չնշելու, բայց հրապարակմամբ կիսվելու և այն հավանելու դեպքում մասնակիցները կստանան 3 միավոր։

Ահա թե որ դեպքերում քո պատասխանը չի դիտարկվի․

· Եթե խմբագրել ես մեկնաբանությունդ

· Եթե մեկնաբանություն ես թողել խաղի սկսվելուց հետո

Նշենք, որ EasyPay ընկերության աշխատակիցները չեն կարող մասնակցել խաղարկությանը։

Քո ակտիվ լինելը կանդրադառնա քո՝ հնարավորինս շատ միավորներ հավաքելու վրա։

Ի՞նչ է սպասվում առավելագույն միավորներով մասնակիցներին

Եկանք, հասանք ամենաոգևորիչ մասին։

Հաղթում են ամենաշատ միավորներ հավաքած 3 մասնակիցները։ Շահման ընդհանուր չափն է 600,000 easycoin (ՀՀ դրամ):

1-ին մրցանակակիր՝ 300,000 easycoin

2-րդ մրցանակակիր՝ 200,000 easycoin

3-րդ մրցանակակիր՝ 100,000 easycoin

Հիշեցնենք, որ 1 easycoin = 1 ՀՀ դրամ։

Խաղերի ավարտից հետո կհաշվենք բոլոր մասնակիցների միավորները՝ հավաքված 1/8-րդ եզրափակչից սկսած բոլոր խաղերին վերաբերող մեր բոլոր հրապարակումներից։ Ամենաբարձր միավորները հավաքած մասնակիցներից ծրագիրը պատահականության սկզբունքով կընտրի 3-ին։ Մենք անձամբ կապ կհաստատենք հաղթողների հետ։

Ինչպե՞ս ստանալ շահումը

Շահումը կստանաս easywallet-ի քո հաշվին՝ easycoin-ների տեսքով։ Դրանք կարող ես հեշտությամբ դարձնել դրամ, օգտագործել հենց հավելվածում կամ բանկային քարտիդ փոխանցելուց հետո։

Եթե դեռ չունես easywallet հավելվածը, ներբեռնիր այն App Store-ից կամ Google Play-ից, ապա գրանցվիր, նույնականացիր և կցիր քարտդ կամ բացիր անվճար բանկային հաշիվ հենց հավելվածում։ Շահումը ստանալու համար պետք է անպայման լինես նույնականացված օգտատեր։

Հաջողությու՜ն քեզ։ Կհանդիպենք մեր ֆեյսբուքյան էջում։

Ներբեռնի՛ր easywallet-ը IOS և Android համակարգերի համար