EasyCoin - Վիրտուալ արժույթ՝ easwallet-ում։

Վիրտուալ սերունդ, վիրտուալ արժույթներ

  • 23 Հուլ, 2021
  • EasyWallet

Մեծ Բրիտանիայում ապրող մի տղամարդ աղբի հետ գցել էր համակարգչի հիշողության դիսկը։ Նա 35 ամյա Ջեյմս Ուելսն է՝ ՏՏ ոլորիտի ինժեներ։ Ըստ Metro News-ի տվյալների՝ 2009 թվականից Ջեյմսը սկսել էր կրիպտարժույթի որսը, սակայն 2013 թվականին, օֆիսային մաքրության ժամանակ պատահմամբ դեն էր նետել մի ողջ կարողություն՝ 7500 բիթքոին։
Ջեյմսը մինչ օրս վստահ է, որ կարող է գտնել կոշտ դիսկը, սակայն տեղի կառավարությունը նրան թույլ չի տալիս իրականացնել որոնողական աշխատանքներ։ Ջեյմսը չի նահանջում, մշակում է պլան, որով մի քանի տոննա կշռող աղբի մեջ կկարողանա փնտրել և գտնել թվային ունեցվածքը։

Վիրտուալ աշխարհը չի ներում իր հանդեպ անտարբերությունը։ Մի քանի տեղ պահիր գաղտնաբառերդ, կամ անգիր հիշիր դրանք։ Իսկ այս պատմությունն ավելի լավ հասկանալու համար՝ շարունակիր կարդալ։

Գանք սկզբից

Վերցրու թուղթ և գրիչ, քանի որ թվային աշխարհի տերմիններն ու կանոնները բարդ են, սակայն ամեն օր մենք շփվում ենք այդ բառերի հետ, այնպես որ ավելի լավ է՝ փորձենք հասկանալ դրանց իմաստները․

Մայնինգ
Բլոկչեյն
Քոին
Բիթքոին
Տոկեն

Հերթով ճանաչենք այս եզրույթները։



Մայնինգ

Mining - անգլերենից թարգմանաբար՝ արդյունաբերություն, արտադրություն։

Մայնինգը թվային դրամապանակ ունենալու, կրիպտարժույթներ ստանալու, փոխանցումներ կատարելու միջոց է։ Մայներներն էլ այն հաշիվներն են, որոնք կատարում են գործարքներ։



Որպեսզի ստեղծվի բլոկ և կատարվի հաշվարկ՝ տարբեր համակարգիչների միջև, պետք է լինի մայնինգ։

Բլոկչեյն

Block chain - անգլերենից թարգմանաբար՝ բլոկերի շղթա։

Բլոկչեյնը թվային արժույքի հիմքն է,տեղեկությունը ապահով պահելու մեխանիզմը։ Բլոկչեյնի մեջ պահպանվում են ինֆորմացիաներ և ամեն հաջորդ բլոկը՝ շղթաների միջոցով պահպանում է նախորդ բլոկի ինֆորմացիաները։

Ճիշտ է՝ բլոկչեյնն ունի գերապահով համակարգ, բայց ունի նաև մի խնդիր։
Այստեղ որևէ ինֆորմացիա փոխելը մեծ պատմություն է։ Ընդամենը մեկ թիվ փոխելու դեպքում նախորդ բոլոր բլոկերի մեջ պետք է արվեն փոփոխություններ, վերահաշվարկներ և այլն։

Բարդ և թափանցիկ

Այդ գործընթացը ենթադրում է ահռելի գումարներ և ժամանակի կորուստ։ Դրա համար էլ բոլկչեյնը համարվում է թափանցիկ համակարգ, այստեղ ցանկացած գումարային դավադրություն միանգամից երևում է:

։Ի դեպ

Ի սկզբանե բլոկչեյնը կիրառվել է բիթքոինի շրջանառման պարագայում։
Այսօր մի շարք ոլորտներ այս մեխանիզմը կիրառում են հաշվապահական հարցերը ավելի հեշտ լուծելու համար։

Քոին

Coin -անգլերենից թարգմանաբար՝ կոպեկ կամ մետաղադրամ։

Թվային աշխարհում քոինները շատ են՝ Litecoin, Ethereum, Binance Coin,

Dogecoin, Bitcoin և այլն։ Նշվածներից ամենահայտնին Բիթքոինն է, քանի որ այն համարվում է թվային արժույթի կնքահայրը։

Բիթքոին


Bitcoin- անգլերենից թարգմանաբար՝ տեղեկության միավոր + մետաղադրամ:

2013 թվականից ամբողջ աշխարհին հայտնի դարձավ այս թվային արժույթը։
Թե ով է հեղինակը՝ մինչ օրս հստակ չէ, սակայն կան փաստեր, որ 2008 թվականին Սատոշի Նակամոտո կեղծանվամբ մեկը հեղինակային նախագիծ էր ներկայացրել։ 2013-ից սկսած վերոնշյալ անհատի նախագիծն իրականություն է։

Առանց միջնորդ

Բիթքոինը մարտահրավեր էր պետական համակարգերի համար։ Քանի որ թվային աշխարհի գումարային փոխանցումների ժամանակ միջնորդներ չեն լինում։ Ի տարբերություն բանկերի՝ բիթքոինների փոխանցման ժամանակ գործարքը հենց 2 անհատի միջև է լինում, հետևաբար տոկոսային պահումներ չեն լինում։

Կտրուկ անկում

Չնայած մի շարք առավելություններին՝ բիթքոինն ունի վատ կողմ՝ այն կայուն արժույթ չէ։ Եվ եթե դու նյարդերից թույլ ես, ապա ավելի լավ է հեռու մնաս այս թվային արժույթից․

Օրինակ՝
2013 թվականի սկզբին այն մոտ 15    դոլար էր և նույն տարվա վերջին հասավ 1163 դոլարի, հաջորդ ամիսներին գինն իջավ մինչև 200 դոլար։ Սա մեղմ օրինակ է, որ պատկերացնես այս արժույթի գնային տատանումը։ Այսինքն վայրկյանական կարող ես դառնալ շատ հարուստ մեկը և հակառակը։

Տոկեն

Token
-անգլերենից թարգմանաբար՝ սիմվոլիկ ժետոն։


Տոկենը թվային աշխարհի փաստաթուղթն է։ Եթե դու որոշես քոիններով գնել մեքենա, ապա տոկենը կլինի սեփականության վկայականը։ Այն պահպանվում է բլոկչեյների մեջ և համարվում է թվային աշխարհի սեփականության ապացույցը։

Շունչ քաշիր

Գանք Հայաստան

Թվային աշխարհի նորարարություններից անմասն չի մնում նաև Հայաստանը։ Այստեղ ևս օգտագործում են թվային արժույթներ։Երևանյան փողոցներում կարող ես նկատել քոինների փոխանակման կետերի։ Դրանք կարող են լինել վագոններ, նկուղային հարկեր և այլն։

Բայց ամենակարևոր բանը, որ պետք է իմանալ Հայաստանի և թվային արժույթների մասին այն է, որ 2018 թվականի ապրիլի 22-ին Երևանում կայացել է “Armenian Blockchain Forum” առաջին միջազգային համաժողովը, և նույն թվականին Հայաստանում հիմնվել է աշխարհի ամենամեծ մայնինգ ֆերմաներից մեկը։

EasyCoin

Եթե վախենում ես արժութային կտրուկ տատանումներից, ապա EasyPay ընկերությունը քեզ առաջարկում է կայուն քոին՝ «easycoin»։

EasyPay-ն ունի easywallet դրամապանակ, և այնտեղ կարող ես գտնել իզիքոիններ։

Պարզ քոին

Easywallet-ն իր բոլոր օգտատերերին տրամադրում է հեղինակային քոիններ՝ տարբեր վճարների, քեշբեքերի դեպքում։ Easycoin-ի առավելությունն այն է, որ այն կարելի է կանխիկացնել՝ 1 EasyCoin-ը = 1 ՀՀ դրամ։


Ներբեռնիր easywallet - ն այս հղումներով և թվային աշխարհը դարձրու շոշափելի՝

Google Play

App Store

Ներբեռնի՛ր easywallet-ը IOS և Android համակարգերի համար