Ո՞վ կա տերմինալի ներսում

  • 12 Օգս, 2021
  • Նորություններ

Հին Բաբելոնում՝ Շամիրամի կախովի այգիներում կային ծաղկի տաղավարներ, որտեղից տեղացիները գնում էին էկզոտիկ ծաղիկներ և բուսատեսակներ։ Հաճախ գնորդները աղավնու ոտքին կապում էին նամակ, մեջը դնում գումար և ուղարկում ծաղկանոց՝ նախապես ամրագրելով գնումը։ Սա առևտրային նախադեպ է։ Սա այն ժամանակ էր, երբ տեխնոդարը դեռ չէր պարզեցրել կյանքը։


Ի՞սկ հիմա։

Հիմա ամեն բան այլ է

Աշխարհում տարբերակում են 2 տեսակի վճարային տերմինալ՝ «POS» և «KIOSK»։

«POS» - «The point of sale», անգլերենից թարգմանաբար՝ առևտրի կետ։ «POS»-ը տեղադրվում է դրամարկղերի մոտ, գործում է «NFC» ծրագրի միջոցով։ Այն հիմնականում տնային հեռախոսի չափսերով է լինում և մեծ տարածք չի զբաղեցնում։


«KIOSK» - Դեռ 1857 թվականին՝ Ֆրանսիայում հայտնվեցին Օսմանյան քաղաքակրթության նշույլներ։ Կա վարկած, որ «KIOSK» բառը ծագել է թուրքերեն «köşk» կամ պարսկերեն «kūshk» եզրույթներից, որը թարգմանաբար նշանակում է ծաղկի տաղավար։ Այն ժամանակ համարվում էր, որ եթե եվրոպական քաղաքներից որևէ մեկում կա թերթի, ծաղկի, նամակների տաղավար, ապա այդ քաղաքն առաջադեմ է։


Տարիներ անց, երբ մարդուն հասանելի դարձավ ինտերնետի գյուտը, այդ ժամանակ կիոսկների ցանկին ավելացավ նաև վճարայինը։ Այն երկաթե սարք է, որը տեղադրվում է ոչ միայն դրսում, այլ նաև՝ առևտրի կետերում։

Դուրս ու ներս

Քանի որ փողոցներում, խանութներին հարակից վայրերում վճարային տերմինալները ապահովագրված չեն եղանակային պայմաններից և ոչ ադեկվատ մարդկանցից, դրա համար էլ կարելի է ասել, թե դրսի տերմինալները զրահապատ են, ավելի հաստ երկաթով են պատրաստվում, կոտրելն ավելի բարդ է, գողանալը՝ ևս։

Դրսում տեղադրվող վճարային տերմինալների սենսորային համակարգը նախատեսված է խոնավ, չոր, արևային եղանակներին դիմակայելու համար։ Անգամ ուլտրամանուշակագույն ճառագայթները չեն վնասում ապակին։


Իսկ ներսի վճարային տերմինալները թեթև մետաղից են պատրաստված, որպեսզի մի խանութից մյուս խանութ տանելն ավելի հեշտ լինի։ Սակայն ներսի տերմինալները ևս ունեն նույն անվտանգության համակարգերը, ինչպես որ դրսինը։

Ներքին «օրգաններ»

Հասարակ մահկանացուներիս համար միշտ հանելուկ է եղել, թե ինչպես է աշխատում վճարային տերմինալը։ Շատերի երևակայությունը հասել է նրան, որ տերմինալի ներսում կա աշխատակից։ Բայց միֆերին վերջ դնելու ժամանակն է։



Վճարային տերմինալների ներսում կա՝

  • Խելացի ապակի, որն ընդունում է հաճախորդի հրահանգները։

  • Պրոցեսոր, որը համակարգում է ծրագրային գործողությունները։

  • Անվտանգության համակարգ, որ գողությունների, վնաս հասցնելու դեպքում տեղեկացնի համապատասխան մարմիններին։

  • Գումարի ստացման և կտրոնի տպման սարք։ Այս երկու սարքերը օղակաձև գործողություն են կատարում ու կապված են մեկը մյուսին։ Գումարը ընդունվում է, պրոցեսորը կատարում է հրահանգները, վերջում կտրոնը դուրս է գալիս։ Եվ այսպես շարունակ։

  • Հովացուցիչ, որը հովացնում է ներսում աշխատող համակարգի բլոկին։

Եվ մի շարք այլ տեխնիկական, փոքրիկ հավելումներ, որոնց անվանումները հասու են միայն մասնագիտացած անձանց։


Տեղական, վճարային տերմինալ

Վճարային տերմինալների գույները հիմնականում վառ երանգներ են ունենում, քանի որ դրսում այն պետք է աչքի ընկնի։ Օրինակ` «EasyPay» վճարային տերմինալների գույնը կանաչն է։ Մոտ 2900 կանաչ, վճարային տերմինալ տեղադրված է ՀՀ ողջ տարածքում՝ թաղամասերից մինչև գյուղի բակեր։


Իմանալը չէր խանգարի

2014 թվականից «EasyPay» ընկերությունը իրականացնում է տեխնիկական սպասարկում և քաղաքային գույները համալրում կանաչով։


Այնպես որ, եթե ցանկանում ես, որ քո, քո ծանոթի առևտրային կետում լինի «EasyPay» վճարային տերմինալ, ապա անցիր հղումով, ծանոթացիր պայմաններին, լրացրու դիմումի հայտը, դարձիր քաղաքի՝ վճարային կոլորիտի մասնակիցը՝ «https://www.easypay.am/hy/terminals»։


Ներբեռնի՛ր easywallet-ը IOS և Android համակարգերի համար