Պրոդուկտ մենեջեր

Վերջնաժամկետ
31 Օգս, 2025

EasyPay ընկերությունը փնտրում է նոր թիմակցի՝ պրոդուկտ մենեջերի թափուր հաստիքը լրացնելու նպատակով։ Թեկնածուն պետք է ունենա թիմում աշխատելու, արագ կողմնորոշվելու և հաղորդակցման հմտություններ։  

Աշխատանքային պարտականություններ

  • Սահմանել և ղեկավարել պրոդուկտի զարգացման ճանապարհային քարտեզը, որը համապատասխանում է ընկերության տեսլականին և շուկայի պահանջներին
  • սերտ համագործակցել դիզայնի, մարքեթինգի և վաճառքի թիմերի հետ՝ նորարարական ֆինտեխ պրոդուկտներ շուկա դուրս բերելու համար
  • մշտապես տեղեկացված լինել ոլորտի վերջին միտումներից, հաճախորդների արձագանքներից և մրցակցային շուկայից՝ ապահովելու պրոդուկտի և շուկայի համապատասխանություն
  • նույնականացնել, առաջնահերթ դասակարգել և կառավարել նոր ֆունկցիաների իրականացումը՝ ապահովելով դրանց ժամանակին տրամադրումը և բարձր որակը
  • պրոդուկտի արդյունավետությունն օպտիմալացնելու և օգտագործողի փորձը բարելավելու նպատակով օգտագործել տվյալների վերլուծությունն ու օգտատերերի արձագանքները
  • ապահովել պրոդուկտի համապատասխանությունը ֆինանսական ծառայությունների ոլորտի բոլոր կարգավորող, անվտանգային և համապատասխանության պահանջներին

Անհրաժեշտ հմտություններ

  • Բակալավրի կամ մագիստրոսի աստիճան բիզնեսի, տեխնոլոգիաների կամ հարակից ոլորտում
  • փորձ agile պրոդուկտի զարգացման գործընթացներում՝ ֆինտեխ կամ հարակից ոլորտներում
  • հաղորդակցման և միջանձնային հմտություններ
  • տվյալահեն որոշումներ կայացնելու և վերլուծելու հմտություններ
  • փոփոխվող միջավայրում թիմերի հետ աշխատելու ունակություն
  • API-ների, բջջային հավելվածների մշակման կամ թվային վճարային հարթակների հետ փորձը կդիտվի որպես առավելություն
  • աշխատանքային փորձը ֆինտեխ կամ հարակից ոլորտներում կդիտվի որպես առավելություն

Դիմելու համար անհրաժեշտ է ինքնակենսագրականը ուղարկել    career@easypay.am հասցեով՝ նշելով թափուր հաստիքի անվանումը։

Send
EasyPay-ի թիմի անդամ դառնալու համար ուղարկեք Ձեր ինքնակենսագրականը career@easypay.am էլ. հասցեին կամ լրացրեք օնլայն հայտը:

Ներբեռնի՛ր easywallet-ը IOS և Android համակարգերի համար