Զանգերի կենտրոնի օպերատոր/նաև գիշերային հերթափոխ
Երևան
Ամբողջ դրույք
Վերջնաժամկետ
24 Հնվ, 2021
Աշխատանքի նկարագրություն՝
Իզի Փեյ թիմը փնտրում է վարժ, գրագետ, հավասարակշռված խոսք ունեցող մասնագետի՝ լրիվ դրույքով Զանգերի կենտրոնի օպերատորի (գիշերային հեթափոխ, ժամը՝ 17:00-01:00 կամ 18։00-01։00)թափուր հաստիքը համալրելու նպատակով: Մենք փնտրում ենք մասնագետի, ով պատշաճ կերպով կապահովի մեր ընկերությանը վայել շփում հաճախորդների և օգտատերերի հետ:
Աշխատանքային պարտականություններ
Անհրաժեշտ է մասնագետ, ով՝
- Կարձագանքի զանգերի, ինտերնետային կայքի, սոցիալական ցանցերի, էլեկտրոնային փոստի միջոցով ստացված խնդիրներին,
- կտեսակավորի, կձևակերպի, կգրանցի և կուղղորդի խնդիրները,
- կիրազեկի հաճախորդներին խնդիրների լուծման արդյունքների մասին,
- կմշակի էլեկտրոնային զանգերը և նամակները, այս հաղորդակցման ալիքով ստացված խնդիրների մասով կսպասարկի հաճախորդներին,
- Ընկերության ներքին ընթացակարգերով սահմանված իրավասությունների և գործելակերպի շրջանակներում արագ կլուծի հաճախորդների խնդիրները,
- կներգրավի նոր գործընկերներ, հաճախորդներ,
- կիրականացնի պատշաճ սպասարկում,
- բարձր կպահի ընկերության համբավը և վարկանիշը,
- աշխատանքային գործընթացի ընթացքում առաջացած խնդիրների հանդեպ կցուցաբերի թիմային աշխատանք:
Անհրաժեշտ հմտություններ
- Բարձրագույն կրթություն,
- աշխատանքային փորձը համապատասխան ոլորտում կդիտվի որպես առավելություն,
- համակարգչային գիտելիքների իմացություն,
- հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն,
- հաճախորդների հետ շփման կարողություն,
- վարժ, գրագետ և հավասարակշռված խոսք,
- արագ կողմնորոշվելու ունակություն,
- սթրեսակայունություն,
- թիմային աշխատանք:
Լրացուցիչ տեղեկություն
Վերոնշյալ պահանջներին համապատասխանող թեկնածուներին խնդրում ենք ինքնակենսագրականները /նկարով/ ուղարկել career@easypay.am հասցեով: Հաղորդագրության վերնագիր դաշտը անհրաժեշտ է լրացնել հետևյալ կերպ` «Զանգերի կենտրոնի օպերատոր/գիշերային հերթափոխ»:
EasyPay-ի թիմի անդամ դառնալու համար ուղարկեք Ձեր ինքնակենսագրականը career@easypay.am էլ. հասցեին կամ լրացրեք օնլայն հայտը:
Ներբեռնեք EasyWallet հավելվածը IOS և Android համակարգերի համար
Լրացնել հայտը
Օնլայն դիմում
Հայտը հաջողությամբ ուղարկվեց