Տարվա ամփոփում 2023

Տարվա ամփոփում 2023

  • 26 Դեկ, 2023
  • EasyPay

Բարև՜։ Արդեն տարեվերջն է, ու բոլորն էլ գոնե մտովի ամփոփում են տարին, մտածում ձեռքբերումների ու կորուստների մասին ու վերհիշում կարևոր օրերը։ Մենք նույնպես ի մի ենք բերել 2023-ի մեր հիշողություններն ու ուզում ենք կիսվել քեզ հետ։

ՖինանսաPAN

2023-ի հուլիսից PAN.am-ի հետ սկսեցինք ֆինանսական գրագիտության բարձրացմանը ուղղված համագործակցություն ֆինանսաPAN դայջեսթի տեսքով։ Դայջեսթը ներկայացնում է ֆինանսներին, տնտեսությանը, ֆինտեխին ու կրիպտոյին առնչվող նորությունները, որոնք բաց չթողնելու համար կարող ես հետևել PAN.am-ին Ֆեյսբուքում կամ բաժանորդագրվել #ֆինանսաPAN-ին։

GASTROFEST 2023 ու DILIJAN WINE FEST 2023

2023-ը կարևոր ու ուրախ դարձավ նաև Դիլիջանի Աղասի Խանջյանի ամառանոցի տարածքում կազմակերպված GASTROFEST 2023-ի շնորհիվ։ Մենք դարձանք այս համեղ փառատոնի հովանավորը, որին ներկա էին 25-ից ավելի ռեստորաններ, կազմակերպվել էին խոհարարական բաթլներ, վարպետաց դասեր ու խաղեր, հնչում էր կենդանի երաժշտություն և շատ ավելին։

Մեկ ամիս անց հանդիպեցինք նույն վայրում՝ տոնելու DILIJAN WINE FEST 2023-ը, որի գլխավոր հովանավորը կրկին EasyPay-ն էր։ Գինու համտես ու գինով նկարչություն, կինոցուցադրություն ու խաղողի տրորման արարողություն, կոկտեյլներ պատրաստելու ու սաբրաժի վարպետաց դասեր, DJ-ների կատարումներ ու կենդանի երաժշտություն․ օրը կարելի էր լիարժեք վայելել։

EasyPay x Instagram Summit 2023

Այս տարի նաև դարձանք Manychat-ի՝ հոկտեմբերին կայացած Instagram Summit 2023-ի պաշտոնական գործընկերը։ Միջոցառման ընթացքում կազմակերպվեցին 20-ից ավելի սեսիաներ Ինստագրամի մոնետիզացիայի, բիզնեսի առաջխաղացման, ավելի շատ վաճառելու հնարքների և արհեստական բանականության կիրառման տեխնիկաների մասին։ Ոլորտի թոփ 15-ից ավելի մասնագետներ մասնակցում էին միջոցառմանը։

«Հրավիրիր ընկերոջդ»

Շարունակելով հուլիսի ձեռքբերումները՝ մեկնարկեցինք «Հրավիրիր ընկերոջդ» արշավը։ easywallet հավելվածում հասանելի «Հրավիրիր ընկերոջդ» գործառույթի շնորհիվ easywallet-ի օգտագերերը ստանում էին 1000 դրամ ամեն հրավիրված օգտատիրոջ դիմաց, իսկ հրավիրվածներից յուրաքանչյուրը՝ 500։ Այս գործառույթի առանձնահատկությունն այն էր, որ հնարավոր էր հրավիրել անսահմանափակ թվով ընկերների ու ստանալ անսահմանափակ թվով easycoin-ներ։ Ի դեպ, արշավը գործում է մինչև դեկտեմբերի 31-ը։ Այնպես որ դեռ ժամանակ ունես հրավիրելու։

EasyPay x «Դասավանդի՛ր, Հայաստան»

Իսկ հիմա՝ մեզ համար շատ կարևոր համագործակցության մասին․ EasyPay-ի և «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի համագործակցությունը սկսվեց Հատիսի Վ․ Վարդանյանի անվան դպրոցի հովանավորությամբ։ Իսկ այս տարի մենք ստանձնեցինք Ծաղկահովիտի Ավ․ Իսահակյանի անվան դպրոցի հովանավորությունը։ Մեր ներդրման շնորհիվ դպրոցը ողջունեց ինֆորմատիկայի՝ իր երկար սպասված ուսուցչին, որը կարճ ժամանակում առարկայի հանդեպ մեծ հետաքրքրություն առաջացրեց աշակերտների մեջ։ Մենք ականատես ենք եղել դրան․ հոկտեմբերին կատարած այցելության ժամանակ երեխաների հետ հավասարապես կլանված լսում էինք դասը :)

Օգնություն Արցախից տեղահանված հայրենակիցներին

EasyPay-ը նախաձեռնեց Արցախից տեղահանված հայրենակիցների աջակցության ծրագիր պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակում։ Մենք համագործակցեցինք Armenian Code Academy-ի հետ՝ արցախցիներին ուսուցման ֆինանսավորում հատկացնելու համար։ Տրամադրված 11 կրթաթոշակներով մեր հայրենակիցները հնարավորություն ստացան ACA-ում անվճար սովորել մի շարք դասընթացներ՝ ծրագրավորում, գրաֆիկ դիզայն, մեքենայական ուսուցում և այլն։

EasyPay-ը ֆինանսական օգնություն ցուցաբերեց նաև Արցախից տեղահանված 8 ընտանիքների։ Դրանից զատ՝ ընկերությունում մեկնարկեց մեկ այլ բարեգործական նախագիծ․ 1 ամսվա ընթացքում կազմակերպվեցին տոնավաճառներ, որոնց մասնակցում էին ընկերության աշխատակիցները՝ վաճառքի ենթակա մեկ կամ մի քանի պրոդուկտով։ Հավաքված գումարից ձեռք բերված սնունդն ուղարկվեց արցախահայությանն ուղղված օգնություն տրամադրող հավաքագրման կենտրոն։

Իսկ ամանորյա կորպորատիվ երեկույթին ու նվերներին հատկացվելիք գումարը փոխանցվեց «Սոցիալ-հոգեբանական կենտրոն արցախցիների համար» ծրագրին, որի շնորհիվ մեր հայրենակիցները կկարողանան ստանալ հոգեբանական աջակցություն, մասնակցել կրթական ու վերապատրաստման ծրագրերի ու ստանալ աշխատանքի տեղավորման հնարավորություններ։

Մրցանակնե՜ր

Տարին ամփոփեցինք մրցանակներով։ EasyPay-ը ճանաչվեց Հայաստանի՝ 2023 թ․-ի լավագույն ֆինանսական ընկերությունը World Economic Magazine-ի կողմից երկու անվանակարգում՝ «Լավագույն ծառայություններ մատուցողը պետական ​​հատվածին» և «Lավագույն ավտոֆինանսական ընկերությունը»։ Իսկ World Business Outlook ամսագրի կողմից ստացանք երեք մրցանակ՝ «Best Online Payment Platform Armenia 2023», «Leading Electronic Wallet (easywallet) Armenia 2023» և «Most Innovative Payment Solutions Provider Armenia 2023»։

Իսկ վերջում կարճ ժամանակով վերադառնանք 2022 թվական, որի գարնանը մենք տնկեցինք 2470 ծառ «Ամանորյա հրաշքը ծառ կտրելու մեջ չէ» արշավի շրջանակում։ Արշավի համար վերջերս արժանացանք «Լավագույն կորպորատիվ սոցիալական պատասխանատվության նախաձեռնությամբ ընկերություն 2023» մրցանակին Global Business and Finance Magazine-ի և «Լավագույն կորպորատիվ սոցիալական պատասխանատվության նախաձեռնություն 2023» մրցանակին International Finance Magazine-ի կողմից։


Դե ինչ, սրանք 2023-ի մեր հիշողությունների ու ձեռքբերումների մի մասն էին, իսկ նոր տարում քեզ սպասում են նոր պատմություններ։ Կհանդիպենք շատ շուտով։


Ներբեռնի՛ր easywallet-ը IOS և Android համակարգերի համար