2024-ը մոտեցավ իր ավարտին։ Երբեմն թվում է, թե ամեն տարին նախորդի պես է անցնում, բայց այսօր, երբ միասին հետադարձ հայացք գցենք այս տարի կատարված իրադարձությունների վրա, 2024-ը կկարողանանք տարբերվող համարել։
Արի միասին ամփոփենք EasyPay-ի 2024-ը, որի ինչ-որ փուլում, ինչ-որ պահի դու ունեցել ես քո կարևոր ներդրումը։
Նոր ծառայություններ, նոր համագործակցություններ
2024-ին մենք ընդլայնեցինք Ռուսաստանից Հայաստան փոխանցումների հնարավոր տարբերակները, որոնց շնորհիվ այժմ հնարավոր է easywallet հաշվին ստանալ դրամական փոխանցումներ ռուսական երեք խոշոր բանկերից։
Ոչ պակաս պահանջված՝ easywallet-ով Հայաստանից Ռուսաստան փոխանցումների համար սկսեցինք համագործակցել ռուսական 20 բանկերի հետ։ Ցավոք, օրենսդրական մարտահրավերների արդյունքում ստիպված եղանք դադարեցնել գործընթացը։ Սակայն շարունակեցինք աշխատել նոր լուծում առաջարկելու ուղղությամբ և տարեվերջին ունեցանք առաջին ռազմավարական գործընկերային համագործակցությունը Տ-Բանկի հետ, որը հնարավոր է դարձնում easywallet-ից Տ-Բանկ հեռախոսահամարի մուտքագրմամբ փոխանցումները։ Ապագայում նոր համագործակցություններ կծնվեն, և գործընկեր բանկերի թիվը կավելանա։
Տարին արդյունավետ էր ոչ միայն ռուսական, այլև հայկական բանկերի հետ գործընկերության տեսանկյունից․ EasyPay-ի և Evocabank-ի միջև համագործակցության արդյունքում easywallet-ով արդեն հնարավոր է ստանալ արագ վարկեր, իսկ Ameriabank-ի հետ համագործակցությունը թույլ է տալիս բանկի հաճախորդ չհանդիսացող օգտատերերին պատվիրել Ամերիայի անվճար քարտ easywallet-ով։
EasyPay-ը նաև միացավ Իդրամի բաց QR-ին, ինչը նշանակում է, որ easywallet-ի օգտատերերը կարող են սքանավորել 22,500+ վաճառակետերում տեղադրված Իդրամի QR կոդը easywallet-ով և կատարել պարզ վճարումներ։
Վերջինը, բայց ոչ պակաս կարևորը․ 2024-ին easywallet-ի վճարման էջում ավելացավ easydonation գործառույթը։ Սեղմելով կոճակը՝ դու կարող ես մուտքագրել գումարի քո նախընտրած չափն ու նվիրաբերել այն Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամին։
Ամենակարևորներից․ կրթություն
Ինչպես նկատելի է, այս տարվա համագործակցությունները չեն սահմանափակվել միայն ֆինանսական ոլորտում գործունեությամբ։ Քանի որ կրթությունը EasyPay-ի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերում առանցքային տեղ է զբաղեցնում,
- մենք տարին սկսեցինք Տնտեսագիտական միջազգային օլիմպիադայի հանրապետական փուլի հովանավորմամբ,
- որին հետևեց ԿարդաLove գրքի փառատոնի գլխավոր հովանավորությունը,
- մեկնարկեցինք INTERNSHIP@EasyPay փորձնակության ծրագիրը․ ընտրեցինք 500-ից ավելի դիմորդներից 10-ին, ովքեր անցան երկամսյա փորձնակություն տարբեր ստորաբաժանումներում, իսկ նրանցից 6-ը ընդունվեցին աշխատանքի մեր ընկերությունում,
- հաստատեցինք ռազմավարական գործընկերություն Business Development Group-ի հետ,
- ինչպես նաև Armenian Code Academy-ի հետ մեկնարկեցինք «Ֆինանսական գրագիտություն» անվճար դասընթացը,
- մենք նաև դարձանք NeurOn Talks-ի՝ ուղեղի և նեյրոճկունության մասին Հայաստանում առաջին համաժողովի վճարային համակարգի գործընկերը,
- Talent Connect մասնագիտական կողմնորոշման ֆորումի գործընկերը,
- և Silicon Mountains 2024 Shirak համաժողովի ու Silicon Mountains 2024 տեխնոլոգիական գագաթնաժողովի ֆինտեխ գործընկերը,
- գնացինք Կահիրե և մեր տաղավարի դռները բացեցինք Seamless North Africa միջոցառմանը, որը միջազգային ֆինտեխ ընկերությունների հետ փորձի փոխանակման հրաշալի հնարավորություն էր,
- իսկ տարեվերջին աջակցեցինք Ջերմուկի Թումո տուփի բացմանը։
Կրթական տարբեր ծրագրերի աջակցելու խիտ գրաֆիկին զուգահեռ՝ չէր կարելի չմտածել ժամանցի մասին։
Ժամանց ու արվեստ
Տարին լի էր այս երկուսով․ EasyPay-ի աջակցությամբ ու մասնակցությամբ և Rambalkoshe-ի նախաձեռնությամբ տեղի ունեցավ musæum-ը՝ ժամանակավոր թանգարանի ձևաչափով ցուցադրությամբ։ Ուրախ էինք նաև լինել տարածաշրջանի միակ կոկտեյլային փառատոնի՝ Yerevan Cocktail Week 2024-ի գործընկերը և ամենամատչելի տոմսերի մատակարարը։
2024-ին մենք ստաձնեցինք Գյումրիի Բարեկամության զբոսայգու հովանավորությունը՝ դառնալով այգու ֆինտեխ գործընկերը։ Միացանք մի շարք նախաձեռնությունների, այդ թվում՝ Բարեկամության բարեգործական վազքին և Euro 2024-ի՝ մեծ էկրանին ցուցադրությանը։ Ի դեպ, զբոսայգում ձմեռային ժամանցի համար easywallet-ով վճարելիս այժմ զեղչեր են գործում։
Կարևորելով սպորտը՝ այս տարի EasyPay-ը նաև դարձավ Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի տիտղոսային հովանավորը։ Իսկ կարևորելով տուրիզմն ու մարզային տնտեսությունը՝ EasyPay-ը TimeTo-ի հետ կազմակերպեց DILIAN WINE FEST 2024-ը գինու սիրահարների համար։ Կազմակերպված խաղարկության արդյունքում երեք մասնակիցներ ստացան դեպի Մոնտենեգրո ուղևորության տոմսեր։
Ուղևորվենք մեր մրցանակներն ընդունելու։
Միջազգային մրցանակներ
Մենք ուրախանում ենք հերթական մրցանակը շահելիս և ուզում ենք համեստաբար թվարկել մեր հաղթանակները։
2024-ին EasyPay-ը պարգևատրվեց The Global Economics-ի կողմից երկու անվանակարգում՝ «Ամենաարագ զարգացող ֆինտեխ ընկերությունը Հայաստանում 2024» և «Սոցիալապես ամենապատասխանատու ֆինտեխ ընկերությունը Հայաստանում 2024»։
easywallet օնլայն դրամապանակի համար ընկերությունը հաղթեց նաև Global Business Outlook Awards-ի «Ամենաարագ զարգացող թվային դրամապանակը Հայաստանում 2024» անվանակարգում։ Իսկ Corporate Vision ամսագրի կողմից վերջերս արժանացավ «Ինքնասպասարկման ամենանորարարական վճարային տերմինալ Ասիայում 2024» մրցանակին Global Business Awards-ի շրջանակում։
Այսպիսի բաներ։
Այսպես էլ մեծացանք
2024-ին մեր ընկերության տասնամյակն էր․ այն ընկերության, որը մեր ու մեր հաճախորդների, գործընկերների ու աշխատակիցների միջև է, և որի շնորհիվ այսքան շատ ծրագրեր իրականություն դարձան։
Ահա թե ինչքան տարբեր ու տարբերվող է անցել մեր 2024-ը։ Շնորհակալ ենք, որ մեզ հետ ես եղել, ու ուրախ ենք քեզ հետ սկսել 2025-ը։
Մաղթում ենք տարբերվող Ամանոր։
Ներբեռնի՛ր easywallet-ը IOS և Android համակարգերի համար